⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

"ԹՇՆԱՄԻՆ ԻՐԵՆ ՆՎԱՍՏ ԷՐ ԶԳՈՒՄ, ԻՍԿ ՄԵՆՔ ՀԱՂԹՈՂԻ ԿԵՑՎԱԾՔՈՎ ԷԻՆՔ"

Արխիվ 12-16

"ԹՇՆԱՄԻՆ ԻՐԵՆ ՆՎԱՍՏ ԷՐ ԶԳՈՒՄ,
ԻՍԿ ՄԵՆՔ ՀԱՂԹՈՂԻ ԿԵՑՎԱԾՔՈՎ ԷԻՆՔ"


Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին մասնակցելու նպատակով դեռ ապրիլի 25-ին Մոսկվա էր մեկնել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը` գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանի գլխավորությամբ: Իսկ մայիսի 9-ին հայ զինվորականները Կարմիր հրապարակում էին` գնդապետ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ: Արդարացա՞ն արդյոք մեր զինվորականների սպասելիքները շքերթից, ինչպե՞ս են վերաբերվում նրան, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այդ շքերթը պատկերող լուսանկարներից ջնջել էր հայկական դրոշը: Եվ, առհասարակ, մեր զինվորների Մոսկվա գնալ-գալու մասին զրուցեցինք շքերթում նրանց առաջնորդած, ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:
-Իհարկեª սպասում էինք, որ շատ մեծ, լրջորեն կազմակերպված շքերթ է լինելու, եւ այդպես էլ եղավ: Շատ մեծ աշխատանք էր կատարված, տեխնիկայի ցուցադրման մեծ շքերթ էր: Եվ դա հասկանալի է, նկատի ունենալով, որ ընդհանրապես շքերթների նպատակը հենց դա է` ցույց տալ ժողովրդին, որ երկրի անվտանգությունը գտնվում է ապահով ձեռքերում, ու մեր դաշնակից երկրի` Ռուսաստանի մոտ դա փայլուն ստացվեց:
- Կպատմե՞ք այնտեղ անցկացրած օրերի մասին, ի՞նչ տպավորություններ ստացաք, որտե՞ղ էիք մնում, ի՞նչ էիք ուտում եւ այլն:
- Մեզ տեղավորել էին "Արխանգելսկայա" առողջարանի տարածքում, որտեղ ապահովված էինք բոլոր առումներով: Ինչ վերաբերում է կենցաղին, ապա պետք է նշեմ, որ մեր զինվորները ապրում էին, այսպես ասած, "լյուքս" համարներում: Շատ մեծ ուշադրություն կար մեր նկատմամբ: Այսպես ներկայացնեմ. եթե զինվորը ճաշարանից դուրս է գալիս, եւ նրա սեղանին մնում են` երշիկ, աղանդեր, մրգեր, դա արդեն շատ բան է ասում:
- Ո՞ր երկրների ԶՈՒ ներկայացուցիչների հետ էիք առավել մտերիմ, նոր ընկերներ ձեռք բերեցի՞ք:
-  Շատ մտերիմ էինք բելառուսների հետ, քանի որ իրենք մեր հարեւանությամբ էին տեղավորվել. 2-3-րդ հարկերում ապրում էին բելառուսները, իսկ 4-5-րդ հարկերումª մենք: Ի դեպ, առողջարանի տնօրենը մի հետաքրքիր բան պատմեց. շենքը նոր էր նորոգված, եւ պարզվում է, որ 2-3-րդ հարկերը նորոգել էին բելառուսները, իսկ 4-5-րդը` հայերը: Հենց այդ մանրուքից սկսած էլ շատ մտերիմ հարաբերություններ ստեղծեցինք առաջին հերթին հենց բելառուսների հետ, թեեւ լավ հարաբերությունների մեջ էինք նաեւ սերբերի, նախկին Խորհրդային Միության սպայական անձնակազմի ներկայացուցիչների հետ: Այլ խոսքովª ընկերություն ենք արել բոլորի հետ` չինացիների, հնդկացիների: Բացառությամբ, հասկանալի է, մեր աշխարհագրական հարեւանների, այն էլª իրենք չէին շփվում ոչ միայն մեզ հետ, այլեւ մյուսների հետ եւս:
- Բայց ահա զորահանդեսում կանգնած էիք Ադրբեջանի խմբի հարեւանությամբ: Հետաքրքիր է, ի՞նչ զգացում ունեիք այդ պահին:
- Իրար կողքի հայտնվելու պատճառը, հասկանալի է, այն էր, որ կանգնած էինք այբբենական կարգով: Իսկ զգացումը մեկն էր` հայկական ստորաբաժանումը կանգնած էր շատ մեծ հպարտությամբ եւ "վերեւից" էր նայում: Այդ պահին մենք զգացինք, որ մեր թշնամին իրեն նվաստ էր զգում, իսկ մենք հաղթողի կեցվածքով էինք: Տպավորությունն ակնհայտ էր, պարզ էր բոլորին, որ մեր կողքին կանգնածը պարտված երկրի ներկայացուցիչ է: Մեզ չզարմացրին նույնիսկ իրենց ավտոմատները, քանի որ այդ զենքից շատ վաղուց մենք էլ ունենք: Եթե դա նրանց մոտ զուտ ցուցադրելու համար էր, ապա դա մեզ համար նորություն չէր, եւ այդ զենքն իրենից մեծ բան չէր ներկայացնում:
- Բայց ահա Ադրբեջանի ՊՆ-ն հաջողացրել էր լուսանկարներից մոնտաժել հայկական դրոշը, չնայած դրանով միայն ծիծաղելի վիճակում հայտնվեց: Ամեն դեպքում, ըստ Ձեզ, դա ինչի՞ մասին է խոսում:
- Դա միանշանակ խոսում է իրենց վախկոտության, փոքրոգության եւ նողկալի լինելու մասին: Իրենք այնքան գաղափար չունեն, որ զորահանդեսներում պետք է երկրորդ, երրորդ երկրների դրոշները երեւան: Դրանով նրանք ցույց տվեցին ինչպես իրենց անգրագիտությունը, անմտությունը, այնպես էլª բացահայտ վախկոտությունը:
- Եվ, վերջում, որպես հայկական բանակի ներկայացուցիչ, ինչո՞վ կբացատրեք հակառակորդի մերթընդմերթ ակտիվությունը սահմանին, քանի որ հանրության շրջանում նման պահերին մտավախություն է լինում, որ հնարավոր էª պատերազմը վերսկսվի:
- Միայն հետեյալը կասեմ. ժողովուրդ, կարող եք հանգիստ լինել, մեր բանակը պատրաստ է եւ կարող է ցանկացած պահի պաշտպանել մեր սահմանները: Իսկ հակառակորդի դարանակալ կրակոցները մեկ անգամ եւս ապացուցում են նրանց թուլությունն ու վախկոտ լինելը: Անհրաժեշտ է, որ մեր հանրությունը գիտակցի. մենք Գերագույն հրամանատարի եւ նախարարի կողմից մեր առջեւ դրված խնդիրը պատվով կատարում եւ կատարելու ենք:

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ