⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԲՀԿ-ԱԿԱՆՆ` ԸՆԴԴԵՄ ԲՀԿ-ԱԿԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Արխիվ 12-16

ԲՀԿ-ԱԿԱՆՆ` ԸՆԴԴԵՄ ԲՀԿ-ԱԿԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եթե ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը դեմ է  համայնքների  խոշորացման  ծրագրին, նույն խմբակցության պատգամավոր, տարածքային կառավարման  եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահի տեղակալ Ստեփան Մարգարյանը հակառակ կարծիքի է:

«Իրավունքի» հետ զրույցում Ստեփան Մարգարյանն ասաց, որ համայնքների խոշորացման ծրագիրը պետք է զուգորդվի համայնքների տնտեսական զարգացման հետ, հակառակ դեպքում ազգաբնակչությունը տեղաշարժ չի զգա: «Համայնքները պետք է կարողանան ինքնուրույն գումար հավաքել: Համայնքները  սեփական բյուջե պետք է հավաքեն: Տարեկան 100.000 դրամը  բյուջե եք համարո՞ւմ: Կարծում եմ`ծիծաղելի կլինի դրական պատասխանել: Հետեւաբար, պահանջել գյուղապետից ծրագիր իրականացնել, անիմաստ է: Համայնքներին  տրվող դոտացիան բավարարում է  միայն վարչական ապարատի պահպանմանը»,- մանրամասնեց պրն Մարգարյանը:

Անդրադառնալով իր գործընկերոջ Լյովա Խաչատրյանի այն պնդումներին, թե համայնքների խոշորացումը ոչինչ չի տալու` բացի ավելորդ տեղաշարժից, ոչ մի ծառայություն էլ չի մատուցվելու համայնքի բնակիչներին, պրն Մարգարյանն ասաց.  «Ես հարց եմ տալիս, ո՞ր ծառայության մասին է  խոսքը: Ինձ ասում են, թե տեղեկանք է ստանում: Ո՞ր տեղեկանքի մասին է խոսում: Գյուղապետարանը շատ վաղուց որեւէ տեղեկանք չի տալիս, տեղաշարժի հարց էլ չկա: Դա  շատ պարզունակ մտածողություն է»:

Հանձնաժողովի նախագահի տեղակալին հիշեցրինք Լյովա Խաչատրյանի խոսքերը, երբ քյովխեն գնում է, հետեւից գնում են գյուղացիները, երբ քյովխեն չունի «պեչատ», չկան լծակներ, նա գյուղում մնա, որ ի՞նչ անի: «Քյովխեն լինելու է: Գյուղապետն իր տեղում լինելու է: Իրենք ունենալու են  գյուղապետարանի ներկայացուցիչ, որը կատարելու է իր նախկին գործառույթները: Չի բացառվում, որ հենց համայնքը նշանակի այդ ներկայացուցչին»,- հակադարձեց   պատգամավորը:

Ինչ վերաբերում է համայնքների խոշորացման հանրաքվեի ցածր մասնակցությանը, Ստեփան Մարգարյանը չբացառեց, որ միգուցե որոշ գյուղապետեր են հորդորել  գյուղացիներին չմասնակցել հանրաքվեին` վախենալով իրենց պաշտոնը կորցնելուց:

Ի վերջո, ո՞րն է նախընտրելի տարբերակը համայքների խոշորացման հարցում: «Իդեալականը ինձ համար կլիներ այն, որ մենք ունենայինք  խոշոր համայնքներ»,- եզրափակեց տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի տեղակալը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ