⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

«ՈՐԵՎԷ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԲԵՔ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՉԻ ԼԻՆԻ ԳՆԱԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՎԱՏԹԱՐԱՑՆՈՂ ՔԱՅԼԵՐԻ»

Արխիվ 12-16

«ՈՐԵՎԷ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԲԵՔ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՉԻ ԼԻՆԻ ԳՆԱԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՎԱՏԹԱՐԱՑՆՈՂ ՔԱՅԼԵՐԻ»

«Այնպես չէ, որ բոլորը մտահոգ են, բացի իշխանությունից, կարծում եմ` հակառակը` այս իմաստով ամենաշատը մտահոգված եւ պարտավորված է  հենց իշխանությունը եւ կառավարությունը, որոնք բնավ չեն ցանկանա, որպեսզի եւս մեկ թանկացումով մենք ավելի վատացնենք ժողովրդի սոցիալական վիճակը», - անդրադառնալով հայաստանյան թիվ մեկ քննարկման թեմային` էլեկտրաէներգիայի սակագնի առաջիկա թանկացմանը, լրագրողներիս հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ եւ վստահեցրեց. «Եթե չլինի դրա համար խիստ օբյեկտիվ անհրաժեշտություն, ապա կարծում եմ` որեւէ իշխանություն կամ կառավարություն երբեք շահագրգիռ չի լինի գնալ սոցիալական վիճակը վատթարացնող քայլերի: Այսօր մենք ունենք դեռեւս նախնական տեղեկատվություն, որ անհրաժեշտություն կա որոշակի լուծումների, որոշակի քայլեր առաջարկելու, իսկ թե ստեղծված իրավիճակի հիմքերը ինչպիսին են, դեռեւս ենթադրություններ են»: Ապա ընդգծեց. «Խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը, ինչպես նաեւ քաղաքական մեծամասնության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել են, որ ՀՀԿ խմբակցությունը շահագրիռ է, որպեսզի կատարվի աշխատանք, վերլուծություն, եւ մենք հասկանանք` կա արդյո՞ք անհրաժեշտություն` սակագինը բարձրացնելու, ինչո՞վ է դա թելադրված, ինչպիսի՞ քայլեր են պետք, որպեսզի դա կանխվի կամ մեղմացվի, ի՞նչ մենք կարող ենք անել, որպեսզի չունենանք սոցիալական իրավիճակի կամ տնտեսական վիճակի վատթարացում»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ