Մ. ՄԿՐՏՉՅԱՆ. «ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ՇԱՏ Է ՍԻՐՈՒՄ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ»
Արխիվ 12-16Մ. ՄԿՐՏՉՅԱՆ. «ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ՇԱՏ Է ՍԻՐՈՒՄ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ»
Մայիսի 19-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի (Դիրիժոր Հարություն Արզումանյան) եւ օպերայի սոպրանոներ, ՀՀ ժողովրդական արտիստներ Նունե Բադալյանի, Մագդա Մկրտչյանի եւ Լիլիթ Սողոմոնյանի մասնակցությամբ ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ԳԱԼԱ-ՍՈՊՐԱՆՈ համերգ: Համերգային ծրագրում հնչեցին Մոցարտի, Պուչինիի, Դվորժակի, Կալմանի, Կատալանիի, Վերդիի ստեղծագործություններից հատվածներ: Տոնական տրամադրություն էր ոչ միայն հանդիսատեսի, այլեւ երգչուհիների մոտ. «Այսօր մեզ մոտ տոնական եւ բարձր տրամադրություն: Ես նկատել եմ, որ հայ հանդիսատեսը շատ է սիրում դասական երաժշտություն եւ սիրով է գալիս նման համերգների: Քանի դեռ ունենք այս տեսակ հանդիսատես, դասական երաժշտությունն երկար կյանք կունենա: Ցանկանում եմ, որ այսօրինակ համերգներ շատ լինեն»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց ՄԱԳԴԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ եւ ավելացրեց, որ նախկինում ակադեմիական թատրոնը եւս իրականացրել է երեք սոպրանո նախագծեր, որոնք ունեցել են մեծ հաջողություն.«Կարծում եմ, նման նախագծեր շարունակական կլինեն»:
Համերգի ավարտին հանդիսատեսը հոտնկայս ծափարահեց եւ պահանջեց «բիս», իսկ նվագախումը եւ երգչուհինները ընդառաջ գնացին հանդիսատեսի խնդրանքին եւ եւս մեկ անգամ կատարեցին «Գրանադա» օպերայից մի հատված:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
