ԲՀԿ-ՈՒՄ ԼԱՐՎԱԾ ԵՆ ՈՒ ՄՏԱԽՈՀ
Արխիվ 12-16Երեկ խորհրդարանում ԱԺ ԲՀԿ խմբակցության ակտիվը աչքի ընկավ ԱԺ միջանցքներում թեժ ու լարված քննարկումներ անցկացնելով: Թե ինչ է տեղի ունենում "Բարգավաճ Հայաստանում", դժվար է ասել, բայց հետաքրքիր է, թե ինչո՞ւ քննարկումները չեն ծավալվում խմբակցությունում, այլ տեղափոխվել են միջանցքներ: Մյուս կողմից` դրանով, կարող է, ժամանակ են շահում, բայց առավել հավանական է այն, որ "տառապանքի մեծ փորձ ունեցող" ԲՀԿ-ն այլեւս չի վստահում անգամ հարազատ խմբակցության որոշ ներկայացուցիչներին: Չէ՞ որ նրանց մի մասը` առանց հետ նայելու, հրաժարվեց ե՛ւ "Բարգավաճ Հայաստան" խմբակցությունից, ե՛ւ կուսակցությունից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
