Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՆԵՆԱՆՔ ԿՈՆՉԻՏԱՆԵՐ, ԵՍ ԻՄ ԿԱՐԾԻՔԸ ԿԱՍԵՄ"

Արխիվ 12-16

"ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՆԵՆԱՆՔ ԿՈՆՉԻՏԱՆԵՐ, ԵՍ ԻՄ ԿԱՐԾԻՔԸ ԿԱՍԵՄ"

"Իրավունքը" ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանից, արեւմտամետ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանից եւ "Ժառանգություն" խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանից պարզեց` ինչպե՞ս են նրանք վերաբերվում հայկական դրոշը Կոնչիտայի ուսերին հայտնվելու փաստին:
Ալեքսանդր Արզումանյանը, լսելով մեր հարցադրումը, ձեռքը թափահարեց` հասկացնելով, որ չի ցանկանում հարցին պատասխանել: Դե, ոնց պատասխանի կամ ինչ պատասխանի, երբ նույն հաջողությամբ մեկ այլ լրատվամիջոցում ակտիվ պաշտպանել է համասեռամոլներին:
Իսկ ահա Մկրտիչ Մինասյանն այդ երեւույթն անընդունելի է համարում. "Թե դա ում խարդավանք է եւ ում կազմակերպածը, կամ մեր ոխերիմ հարեւանների մատը խառն է այս գործում, չգիտեմ":
Փոխարենըª Թեւան Պողոսյանը ապդ պատմության մեջ արտառոց բան չի տեսնում.
– Ինչ-որ մի երկրի քաղաքացի որոշել է Հայաստանի դրոշը գցի իր ուսերին, որ դրանով իր կողմնակիցներին ցույց տա, թե որ երգն է հավանում: Դա իր գործն է: Եկեք ուրիշներին մի կողմ դնենք: Եկեք նայենք հետեւյալին` արդյոք ամեն ինչ անում ենք, որ "Genealogy" խումբը հաղթանակ տանի այն բուն իմաստով, որ մի մերժեք Ցեղասպանությունը: Համայն հայությամբ այնպես անենք, որ մեր խումբը հաղթի: Մեկ-մեկ եկեք հայելուն նայենք եւ ասենք մեր արածները: Թե հիմա որ քաղաքացին ինչ է արել, մյուս քաղաքացին էլ Ադրբեջանի ու Վրաստանի դրոշը կգցի իր վրա, դա իրենց գործն է: Եթե հայկական դրոշը դարձել է պաշտամունքի օրինակ, ես միայն ուրախ եմ:
– Անգամ, եթե դա Կոնչիտայի համա՞ր է պաշտամունքի առարկա:
– Ես չեմ ուզում իրենց խնդիրների մասին խոսել: Դա իրենց արժեքային համակարգի մեջ ընդունելի է: Կոնչիտայի մասին վերաբերմունքը թող իրենք ասեն: Եթե մենք Հայաստանում ունենանք կոնչիտաներ, ես իմ կարծիքը կասեմ: Դրա մասին մի անգամ չէ, որ "Իրավունք" թերթին ասել եմ: Ինձ համար եվրոպական արժեքները ընտանիքի արժեքն է: Իմ խնդիրն այսօր այն է, որ ես կարողանամ զանգահարել արտասահմանում ապրող իմ ընկերներին, բարեկամներին եւ ասել նրանց` իրենք քվեարկեն մեր երկրի օգտին:
– Աղմուկ բարձրացնողների ու դժգոհողների հիմնական մտահոգությունն այն էր, թե ով եւ ինչու է թույլ տվել, որ հայկական դրոշը գցվի Կոնչիտայի ուսերին:
– Ինչ է նշանակում` ինչո՞ւ են թողել: Մարդիկ ազատ են: Եթե որեւէ մեկը Հայաստանում ցանկանա Հայաստանի դրոշը գցել իր ուսերին, իսկ մյուսն էլ ասի` չէ՛, չէ՛, մի՛ գցի, որովհետեւ մազերիդ գույնը դուրս չեկավ, հայացքդ այդպես չէ, դու ջինս ես հագել, այլ ոչ թե կոստյում: Չեմ ուզում, որ մենք այսօր այդ խնդիրները քննարկենք: Մենք ունենք ավելի կարեւոր խնդիր` ինչ անել, որ "Genealogy" խումբը հաղթի:
Միայն թե, ցավոք, չհասցրեցինք պարոն Պողոսյանից պարզել, թե նման հանդուրժողականությունից հետո ինչպե՞ս է վերաբերվում մերկ բեմ դուրս գալու այն հերթական խայտառակությանը, որ երեկ Եվրատեսիլում դրսեւորեց պարոն-տիկին Կոնչիտան: Ու դրանից հետո եւս մեկ անգամ համոզվեցինք, որ Եվրատեսիլում հաղթանակն այդքան կարեւոր չէ, որքան մեր երկրի բարոյական կերպարն այդ մրցույթում պահելը, որից մեկն էլ հենց մեր դրոշն անաղարտ պահելն է, ըստ որի էլ, այն կդառնա պաշտամունքի առարկա` բարոյական մարդկանց համար:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ