"ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԲՈՅԿՈՏԵԼ "ԵՎՐԱՏԵՍԻԼԸ""
Արխիվ 12-16"ԵՎՐԱՏԵՍԻԼԸ""
"Իրավունք" թերթը ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ խնդրեց մեկնաբանել հայկական դրոշը Կոնչիտա Վյուրստի ուսերին հայտնվելու հանգամանքը, որը տեղի է ունեցել այս տարվա "Եվրատեսիլ" մրցույթի բացումից առաջ: Պատգամավորի խոսքով` վերջին տարիներին "Եվրատեսիլ" մրցույթը ընկղմվում է անբարոյականության, հակաքրիստոնեական, անբարո, քայքայիչ հակարժեքների ճահիճը: "Ակնհայտ է, որոշ ուժեր աշխարհում ձգտում են վերացնել քրիստոնեական, ընտանեկան ավանդական արժեքները: Դրանք իրենց համար հարթակ են դարձրել "Եվրատեսիլ" կոչվածը:
Այդ հարթակը չունի գեղարվեստական նշանակություն, երաժշտական ճաշակ չի դաստիարակում: Կարծում եմ` Հայաստանը պետք է ոչ միայն հրաժարվի նման հարթակներում հանդես գալուց, այլեւ մեզ համար վիրավորական է, որ մեր երկիրը մասնակցում է համասեռամոլության քարոզով զբաղվող միջոցառմանը: Ավելին` այդ այլասերված երեւույթները` կոնչիտաները, որոնցից ցանկացած նորմալ մարդ պետք է զզվի, իրենց են հպում մեր պետական դրոշը: Դա բոլոր սահմաններն անցնելու նշան է: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին` բոյկոտել "Եվրատեսիլը",- հորդորեց ՍԻՄ նախագահը:ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
