Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ՄՇԱԿՈՒՅԹԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՆՎՃԱՐ ԼԻՆԵԼ»

Արխիվ 12-16

«ՄՇԱԿՈՒՅԹԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՆՎՃԱՐ ԼԻՆԵԼ»


Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն էր, որին նախորդած շաբաթ օրը կայացավ «Թանգարանների գիշեր» ամենամյա ծրագիրը, հենց թանգարանային այս տոների առթիվ էլ «Իրավունքը» «Ուղիղ կապ» խորագրի ներքո հյուրընկալեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ:

«ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԽՆԴԻՐԸ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԼԱՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ»

– Մի փոքր կմանրամասնե՞ք «Թանգարանների գիշեր» ծրագիրը:  Այն ի՞նչ է տալիս (ՄԱՐԻՆԱ ՅՈՒՐԵՎՆԱ, ք. Երեւան):
– «Թանգարանների գիշեր» ծրագիրը սկիզբ է առել Գերմանիայում, հետո Ֆրանսիան է որդեգրել այն, ապա միջազգայնացվել է, եւ սկզբում` 1977 թվականին, կոչվում էր «Բաց դռների օր»: 2005 թվականից արդեն Հայաստանն էլ է միացել այդ ծրագրին, եւ արդեն 11-րդ տարին է մեզ մոտ նույնպես այն կայանում է:

Եվ եթե առաջին տարին ընդամենը 9-ը թանգարան էր միացել ծրագրին, ապա այս` 11-րդ տարում` 111-ը: Նշեմ, որ այդ թվերը հատուկ չենք ընտրել, այլ պարզապես այդպես ստացվեց: Արդեն 3-րդ տարին է, ինչ ԼՂՀ թանգարաններն էլ են մասնակցում այս ծրագրին:
Բացի այդ, Եվրոպական ժառանգության օրեր կան, որոնք սովորաբար սեպտեմբեր ամսվա 3-րդ կամ 4-րդ շաբաթ եւ կիրակի օրերն են, եւ այդ ժամանակ նույնպես թանգարանների մուտքն անվճար է: Եվ Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող 49 թանգարաններից ամեն մեկն ունի պարտադիր մեկ անվճար օր` բոլոր այցելուների համար. դա ամսվա վերջին շաբաթ օրն է: Ինչպես նաեւ ամեն ամսվա 2-րդ ուրբաթ օրը աշակերտների համար թանգարաններն անվճար են եւ, իհարկե, թանգարաններն անվճար են գործում որոշ սոցիալական խմբերի համար:
– Թանգարաններից անվճար օգտվողների ցանկ գոյություն ունի, եւ չե՞ք կարծում, որ ժամանակն է այդ մարդկանց համար սահմանել նաեւ էքսկուրսավարների անվճար բացատրություն (ՀԱՅԿԱՆՈՒՇ, ք. Երեւան):
– Խորապես համոզված եմ, որ մշակույթը չի կարող ամբողջությամբ անվճար լինել: Սակայն մշակութային ենթակառուցվածքներից օգտվելու սոցիալական առումով բավականաչափ ճկուն մոտեցում ունենք: Իսկ ինչ վերաբերում է թանգարանային էքսկուրսավարների աշխատանքին, նրանք բավականաչափ ակտիվ են եւ հատկապես անվճար օրերին ինքնաբուխ ձեւով բացատրություններ տալիս են այցելուներին: Այնպես որ, նաեւ պետք է սովորել, տեսնել, գնահատել թանգարանի նվիրյալի` էքսկուրսավարի աշխատանքը:
– Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում սոսկալի իրավիճակ է տիրում: Արդյոք նախարարությունը պատրաստվո՞ւմ է միջոցներ ձեռնարկել` այն վերանորոգելու կամ գոնե մի քիչ ավելի հյուրընկալ դարձնելու համար (ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ք. Արմավիր):
– Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանում խնդիր իսկապես կա: Սակայն, պետական գումարներով վերանորոգում իրականացնելու համար, անկախ նրանից, թե որ գերատեսչության ենթակայության տակ է գտնվում թանգարանը, պետք է բոլոր հայտերն ուղղվեն Քաղաքաշինության նախարարություն: Մշտապես ամեն տարի մեր միջնաժամկետ ծրագրերը ներկայացնում ենք Քաղաքաշինության նախարարություն, եւ մի շարք ենթակառուցվածքների հետ մեկտեղ` նաեւ Դեմիրճյանի տուն-թանգարանն է առաջնային խնդիր համարվում: Բայց երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից ելնելով` առաջնահերթությունն այժմ տրված է կրթական ու առողջապահական կառույցների վերանորոգումներին: Այսօր համեմատաբար սուղ են միջոցները, բայց հուսանք, որ խնդիրները կլուծվեն: Պարզապես, Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի խնդիրն ակնառու է, որովհետեւ այն Երեւանի կենտրոնում է գտնվում: Միեւնույն ժամանակ, պետք է նշեմ, որ վերանորոգման խնդիրը թանգարանի լավ աշխատանքի հետ կապ չունի: Այսինքն` թանգարանի աշխատողները կարող են ակտիվություն ցուցաբերել եւ բավականին հետաքրքիր ծրագրերով մշտապես ներկայանալ այցելուներին:
– Ե՞րբ վերջապես կավարտվի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի վերանորոգումը (Տիկին ՇՈՒՇԱՆ, ք. Երեւան):
– Վարպետի թանգարանը շատ լուրջ վերանորոգվեց եւ անձամբ ՀՀ նախագահի հանձնարարությամբ մեծ ներդրումներ արվեցին` շուրջ կես միլիոն դոլար: Թանգարանն ամբողջությամբ ամրակայվեց, մեկ հարկ եւ նոր ցուցադրական տարածքներ ավելացվեցին, որպեսզի մարդիկ զերծ չմնան վարպետի արվեստից: Այժմ պետական միջոցներով նորից հավելյալ գումարներ են տրամադրվելու, քանի որ պետք է վերանորոգվի վարպետի մեմորիալ տունը, որը գտնվում է շենքի հետնամասում:

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
ՊԱԿԱՍ ԿԱ


– Այսօր, ըստ Ձեզ, հայաստանյան թանգարաններն ընդհանրապես ի՞նչ խնդիրներ ունեն, որոնք առավել հրատապ լուծման կարիք ունեն (ՀՊՄՀ ուսանողուհի):
– Նախ` հատուկ շեշտեմ, որ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ այն բոլոր երկրներում, որոնք ունեն հարուստ մշակութային ժառանգություն, այս բոլոր խնդիրները, որոնք կթվեմ, առկա են: Անշուշտ, ցուցադրական տարածքների պակաս կա, որովհետեւ ֆոնդերը բավականին հարուստ են, եւ ցուցադրվում են մի մասը` ընդամենը 6-7 տոկոսը: Դա, իհարկե, լուծվում է տարբեր եղանակներով`  էլեկտրոնային շտեմարանների, էլեկտրոնային ցուցադրությունների միջոցով: Հավելեմ, որ շուրջ 46 սենսորային կրպակ կա այսօր ՀՀ թանգարաններում, որոնք ցուցադրում են այն, ինչ չի ցուցադրվում մշտական ցուցադրություններում, այլ պահվում է ֆոնդերում: Անշուշտ, ոչ միայն մարզերում, այլ նաեւ Երեւանում հիմնական խնդիրներից է նաեւ թանգարանների վերանորոգվածության հարցը, որը կամաց-կամաց լուծում է ստանում, եւ ընդգծեմ, որ տարեցտարի մեծանում է բարերարների եւ տարբեր հիմնադրամների թիվը, որոնք իրենց մասնակցությունն ունեն այս հարցում:
– Եվ որպես ամփոփում` անդրադառնանք նաեւ թանգարանների հարցում օրենսդրական ձեռբերումներին («Իրավունք»):
– Ասեմ, որ կառավարության կողմից հաստատվեց մշակույթի նախարարության 2014 թվականի գերակայություն հանդիսացող «Թանգարանների եւ թանգարանային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմա պետք է սպասենք օրինագիծը Ազգային ժողով ուղարկելուն: Այս օրինագծի վրա աշխատել էին ոլորտի պատասխանատուները, հասարակական կազմակերպությունները, եղել են հանրային քննարկումներ: Սա, թերեւս, մշակութային ժառանգության վերջին ոլորտն էր, որը կարգավորված չէր օրենսդրորեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ