Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՍԵԶՈՆԸ" ԲԱՑՎԵՑ

Արխիվ 12-16

"ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՍԵԶՈՆԸ" ԲԱՑՎԵՑ

Առատ անձրեւներից զատª վերջին օրերին հիշեցինք նաեւ արդեն ավանդական դարձած կարկտահարությունների մասին: Եվ այս անգամ առնվազն կիսով չափ ոչնչացավ Արագածոտնի մարզի ¥այլ մարզեր եւս "օդային հարձակման" ենթարկվեցին¤ մի շարք բնակավայրերի բերքը, թեեւ այդ տարածքները բավականին ապահովված էին հակակարկտային կայաններով:
Ավելին. մի շարք համայնքներից ստացված մեր տեղեկությունները վկայում են, որ հակակարկտային կայանները լավ էլ գործել են: Միայն թեª ոչ էֆեկտիվ: Այսինքնª կրկին օրակարգում է այն հարցը, որ "անհասկանալիորեն" Հայաստանում տարիներ շարունակ շեշտը դրվել է ¥այդ թվում, պետական զգալի միջոցների հաշվին¤ մի այնպիսի համակարգի վրա, որը միայն պայմանականորեն է հնարավոր "հակակարկտային" համարել: Մի խոսքովª թե ովքեր եւ ինչպես են հսկայական փողեր դնում գրպաններն այդ անիմաստ համակարգերի հաշվինª ամեն տարի հայաստանյան գյուղատնտեսությանը հասցվող բազմամիլիարդ վնասների գնով, կարկտահարությունների սեզոնը դեռ առջեւում է, եւ անդրադառնալու առիթներ կունենանք: Իսկ կոնկրետ դեպքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից միայն հուսադրում են. "Արմավիրի, Արագածոտնի, Վայոց ձորի եւ Արարատի մարզերի մի քանի համայնքներում  տեղացած կարկուտի պատճառած վնասների չափերը էական ազդեցություն չեն ունենա 2015 թվականի համար կանխատեսվող պտղի եւ խաղողի արտադրության ծավալների վրա":
Ամեն դեպքում, թե ինչն է պատճառը, որ այդ հակակարկտային համակարգն այդպես էլ չի ծառայում իր նպատակին, փորձեցինք հետաքրքրվել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ: Մեր զրուցակցի մոտեցումը սակայն, կարկտահարություններից տուժողները հազիվ թե ընդունեն.
- Հակակարկտային կայանները, ինչ խոսք, արդյունավետ են: Բայց միայն, եթե այն ճիշտ օգտագործվի, մոտեցումը ճիշտ լինի, այսինքնª ո՞ր րոպեին, ե՞րբ կրակվի:
Իհարկեª մայիսի 15-ին տեղացած կարկուտի հետեւանքով բավական մեծ վնաս ունենք Թալինի շրջանում, Արտաշատի երեք գյուղերում, ուր եւ այցելել է նաեւ մեր հանձնաժողովը: Նման դեպքերում հակակարկտային կայանների հետ ճիշտ աշխատանք է անհրաժեշտ: Այս տարի այն արդեն մեկ կենտրոնից է ուղղորդվում, համակարգվում, եւ դա է պատճառը, որ այս տարվա հակակարկտային կայանների արդյունավետությունը զգալի է: Կարծում եմª կառավարության աշխատանքն այս առումով իսկապես անգնահատելի է:
- Այսինքն մտածենք, որ թեկուզեւ վերջին կարկտահարության վնասները հակակարկտային կայանների ոչ ճիշտ օգտագործման արդյո՞ւնքն է:
- Այո, միանշանակ, կա՛մ չեն կրակել, կա՛մ կոնկրետ հատվածում չի եղել հակակարկտային կայան: Ամեն դեպքում, ես ուսումնասիրություններ չունեմ` կոնկրետ տեղանքների հետ կապված եւ միտված եմ մտածելու, որ կա՛մ կրակել են, բայց ոչ ժամանակին, կա՛մ էլ առհասարակ չեն կրակել: Ես հենց այս պահին գտնվում եմ Արմավիրի մարզի ծիրանի այգիներում, որտեղ հակակարկտային կայանները ժամանակին եւ ճիշտ գործածվել են, եւ առայժմ ամեն բան նորմալ է: Ամեն դեպքում, վերջին կարկտահարության պատճառները միանշանակ ուսումնասիրել է պետք, որն այժմ իրականացվում է: Եվ  եթե ուսումնասիրությունների արդյունքում պարզվի, որ կարկտահարության վնասի պատճառը հակակարկտային կայանների անգործությունն է եղել, պետք է պատասխանատվություն կրեն եւ այն փոխհատուցեն: Իսկ եթե պարզապես հակակարկտային կայան չի եղել, դա ավելի վատ է, ուրեմն դա խնդիր է, որն անհապաղ լուծման կարիք ունի: ¥Եվ տեսնես ինչո՞ւ այդպես էլ չեն ուզում ընդունել, որ երկար տարիներ առաջ ներդրված այս հակակարկտային համակարգը ցածր էֆեկտիվություն ունի, ինչքան էլ, որ ժամանակին օգտագործվի: Թույլ կարկուտի խնդիրը լուծում է, իսկ ուժեղի դեպքում, ինչը հաճախ է նկատվում, գրեթե արդյունք չի տալիս- Հեղ.¤:
- Ինչո՞վ է պայմանավորված, որ կարկուտը առավել հաճախ տեղում է Արագածոտնի եւ Արմավիրի մարզերում:
- Շատ լավ հարց տվեցիք: Այո, սովորաբար կարկուտը մեծ վնասներ է տալիս հենց Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի բնակիչներին: Բայց դրա վրա զարմանալ պետք չի, որովհետեւ այստեղ կարկտային ամպերի գոյացման առանցքը սկսվում է Թուրքիայից` հասնելով հայկական լեռներ` Արագած եւ այլն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ