ԳԵՐԵԶՄԱՆԱՅԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԿԵՐՈՒՄ
Արխիվ 12-16ԳԵՐԵԶՄԱՆԱՅԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԿԵՐՈՒՄ
Պարզվում է` հայրենի բանկերը այնքան են դոլարաֆիկացվել, որ սույն թվականի հունվարից այս կողմ վարկերը տրամադրում են միմիայն դոլարով: Թե որքանո՞վ է սա հակասահմանադրական, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՑ.
– Եթե անձեր կան, որոնք դիմել են եւ դրամով վարկ չեն ստացել, ու դա կրում է զանգվածային բնույթ, ուրեմն` երկու սուբյեկտի համար էլ ռիսկ կա: Տեսեք, տոկոսադրույքներն աճեցին` ե՛ւ դրամի համար, ե՛ւ դոլարային վարկի, նշանակում է բանկերը պահանջ ունեն: Սա խոսում է տնտեսության կամ
ռիսկայնության մասին, կամ էլ այդ իրենց ռեսուրսների մեծ մասը վարկ են տվել, եւ բարդ է հետ ստանալը, ու իրենք պետք է բարձրացնեն: Եթե ցածր տոկոսով չեն ներգրավում, բարձրն էլ, ես ռիսկային եմ համարում: Ի՞նչ է նշանակում դրամով 16-17 տոկոսով ավանդ ընդունել: Այդ ո՞ւմ են տալու, որ այդ տոկոսով մեկ ուրիշը բիզնես անի: Այնուամենայնիվ, ես սա համարում եմ ռիսկային: Դրա համար մենք ասում ենք, որ Կենտրոնական բանկը պետք է ամբողջ ռազմավարությունը փոխի եւ ոչ միայն` գնաճի նպատակադրման եւ ֆինանսական կայունության: Այսօր հիմնականում վարկերի տրամադրման ուղղորդիչ գործիքը ոչ թե վերաֆինանսավորման տոկոսադրույքն է, որը շատ բարձր է` 10,5 տոկոս, այլ ռեպոն է լոմբարդային` եթե չեմ սխալվում, 20-21 տոկոս: Սրանք կոշտ գործիքներ են, որոնք արտաքուստ կայունություն են ապահովում, բայց գերեզմանային կայունություն է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
