ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ՍՊԱՆՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՅՐԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՐԱԾ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԵՆ»
Արխիվ 12-16ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ՍՊԱՆՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՅՐԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՐԱԾ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԵՆ»
Լրագրողները պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին խնդրեցին անդրադառնալ սպանված զինծառայողների հանդեպ իրավապահների կիրառած բռնությանը:
Հիշեցնենք`զոհված զինծառայողների մայրերը մայիսի 13-ին Բաղրամյան 26-ում` նախագահի նստավայրի մոտ՝ իրենց հերթական բողոքի ակցիան են անցկացրել, որի ժամանակ ոստիկանները նրանց բռնի ուժով տեղափոխել էին դիմացի մայթ՝ պատճառաբանելով, որ այդտեղ բողոքի ակցիա անցկացնել չի թույլատրվում։
Ի պատասխան այսօր զոհված զինծառայողների մայրերը նորից բողոքի ակցիա էին կազմակերպել:
Սեյրան Օհանյանն ասաց, որ տեղյակ չէ` ինչ է եղել այսօր, բայց սպանված զինծառայողների մայրերի բարձրացրած խնդիրները իրավական դաշտում են:
«Իրավունքի» դիտարկմանը, որ պարբերաբար սպանված զինծառայողների մայրերն իրենց որդիների սպանության համար որոշ հրամանատարների անուններ են հնչեցնում, պրն Օհանյանն ասաց, որ այն հրամանատարները, որոնք ադմինիստրատիվ դաշտում են ինչ-որ խախտումներ կատարել, նախարարության կողմից տույժի են ենթարկվել: «Իսկ որոնք իրավական դաշտում են, իրավական դաշտի աշխատակիցներն այդ ուղղությամբ աշխատում են»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
