ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ՀՐԱԶԴԱՆԻ ԱՎՏՈԿԱՅԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ՀՐԱԶԴԱՆԻ ԱՎՏՈԿԱՅԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Իրավունքն» այսօր քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանից հետաքրքրվեց` նախարարը տեղեկատվություն ունի՞ Հրազդան քաղաքում ավտոկայանի տեղում կառուցվող ռեստորանային համալիրի մասին:
Հիշեցնենք` մայիսի 15-ին «Իրավունքը» գրել էր, որ «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Ռոբերտ Սահակյանը գնել է Հրազդանի ավտոկայանը եւ պատրաստվում է ռեստորանային համալիր կառուցել:
Նարեկ Սարգսյանն ասաց, որ այդ մասին տեղեկացել է լրատվամիջոցներից: «Խնդիրը քաղաքապետարանի` տեղական ինքնակառավարման մարմնի տիրույթում է, բայց քանի որ հրապարակում եղել է, հանձնարարել եմ քաղաքաշինական տեսչությանը ստուգել ու պատասխանել Ձեզ»,- եզրափակեց նախարարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
