ՄԱՆԿԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԱՐԱԿԻ ՊԱՏՃԱՌԸ. «ԿԱՄ ՍՆՆԴԻ ՀԵՏ Է ԿԱՊՎԱԾ, ԿԱՄ ԿԵՆՑԱՂ-ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ Է»
Արխիվ 12-16ՄԱՆԿԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԱՐԱԿԻ ՊԱՏՃԱՌԸ. «ԿԱՄ
ՍՆՆԴԻ ՀԵՏ Է ԿԱՊՎԱԾ, ԿԱՄ ԿԵՆՑԱՂ-ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ
Է»
<<Այս պահին դեռեւս հայտնի չէ երեխաների շրջանում տարածված վարակի աղբյուրը, բոլոր հիվանդները գտնվում են հսկողության ներքո, վարակի թեթեւ ձեւն է: Համենայնդեպս այս պահին ծանր ձեւ էր չունենք, մի մանկապարտեզից ութ երեխա է վարակվել, մյուսից չորս երեխա, որոնցից երեք դեռեւս հիվանդանոցում են, իսկ մեկը դուրս է գրվել: Ինչ վերաբերվում է վարակի առաջացման պատճառներին` ուսումնասիրվում են եւ հարուցիչները եւ հնարավոր պատճառները>>- iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով Արմավիրի մարզի երկու համայնքների մանկապարտեզներում` երեխաների շրջանում տարածված աղիքային վարակի պատճառներին, ասաց ՀՀ առողջապահության նախարար ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ:
- Իսկ նախանական տվյալներով ի՞նչն է վարակի պատճառը:
- Կամ սննդի հետ է կապված, կամ կենցաղ-կոնտակտային պետք է լինի, վաղը արդեն ինչ-որ բան հստակ հայտնի կլինի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
