«ԼՍՈ՞ՒՄ ԵՍ ԻՆՁ, ՃԱԿԱՏԱԳԻ՛Ր» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՅԻՆ ԱՆԳԱՄ ՉԽԱՆԳԱՐԵՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՏԱՆԸ (Ֆոտոշարք)
Արխիվ 12-16«ԼՍՈ՞ՒՄ ԵՍ ԻՆՁ, ՃԱԿԱՏԱԳԻ՛Ր» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՅԻՆ ԱՆԳԱՄ ՉԽԱՆԳԱՐԵՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՏԱՆԸ (Ֆոտոշարք)
Կայացավ «Լսո՞ւմ ես ինձ, ճակատագի՛ր» ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորն է դերասան ԱՐՄԵՆ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ, սցենարիստը` ՊՈՂՈՍ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ: Որպես ֆիլմի սաունթրեք` ընտրվել էր երգչուհի ՆԱՆԱՅԻ «Գնա» երգը, իսկ ֆիլմի գլխավոր հերոսներն էին ՀԱՅԿ ԱՖՐԻԿՅԱՆԸ, ԷԼԻԶԱ ԹՈՒՆՅԱՆԸ, ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ եւ ԱՐԱՄ ԹՈՐԳՈՄՅԱՆԸ: Նշենք, որ օրերս կայացած ասուլիսի ժամանակ ֆիլմի ստեղծագործական թիմը անկեղծացել էր եւ նշել, թե ինչպիսի խոչընդոտներ են ծառացել երիտասարդ թիմի առաջ` նման ֆիլմ ստեղծելու համար: Եվ հատկանշական էր այն, որ այդ դժվարություններն ու խոչընդոտները շարունակվեցին անգամ պրեմիերայի ժամանակ: «Մոսկվա» կինոթատրոնի տեխնիկական խոտանի պատճառով, ինչպես ժողովուրդը կասեր, ֆիլմի կեսից «լույսերը գնաց»: Բայց, այնուամենայնիվ, անգամ դա չխանգարեց, որ պրեմիերան կայանա: Ինչեւէ, մինչ հանրությունը կարտահայտի ֆիլմի մասին իր դրական ու բացասական իրարամերժ կարծիքները, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պրեմիերային նախորդած ավանդական «կարմիր գորգի» հանդիսավոր արարողության ֆոտոշարքը.





















Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ
Լուսանկարները` ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
