ՌՈՒՍ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԵՎՐԱՏԵՍԻԼԸ
Արխիվ 12-16ՌՈՒՍ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է
ԵՎՐԱՏԵՍԻԼԸ

Ռուս Ուղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Կիրիլը դատապարտել էՙ «Եվրատեսիլ»-ում զարգացող տենդենցները: Նա ասել է, որ եթե հանկարծ հաղթի Ռուսաստանի ներկայացուցիչը, ապա ստիպված են լինելու եկող տարի Ռուսաստանում տեսնելու«այդ մորուքավոր երգչուհիների»ՙ, որոնք մեզ պարտադրում են այն ինչը ՚զզվելի է մեր հոգու եւ մեր մշակույթի համար»: Պատրիարք Կիրիլը կոչ արեց աջակցել ազգագրական, հայրենասիրական երգերի տարածմանը. «Մեզ պետք են սեփական մրցույթներ, մեր մշակույթին համապատասխան, որը եւ պետք է ցուցադրենք աշխարհին»,- ասել է Կիրիլը:
Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
