Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՍՅՈՒՆԻՔԻ ԿՐԱԿԱՀԵՐԹԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ՆԱԵՎ ԱՐՏԱԿ ԲՈՒԴԱՂՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՍՅՈՒՆԻՔԻ ԿՐԱԿԱՀԵՐԹԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ՆԱԵՎ ԱՐՏԱԿ ԲՈՒԴԱՂՅԱՆԸ

Մայիսի 20-ին Կապան-Գորիս ճանապարհին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա կրակոցների գործով նույն օրը ուշ երեկոյան հարցաքննվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, "ԳԱՄՄԱ" գործարանի տնօրեն Տիգրան Կարապետյանը, ով լարված հարաբերություններ ունի Սուրիկ Խաչատրյանի հետ: Այն աստիճան, որ Խաչատրյանի` մարզպետի պաշտոնում վերանշանակվելուց հետո Տ. Կարապետյանը հայտարարել էր, որ այլեւս ներդրումներ չի կատարելու Գորիսում:
Իսկ Ս. Խաչատրյանի որդուª Տրգրան Խաչատրյանի մասնակցությամբ հայտնի ծեծկռտուքից հետո Կարապետյանը, ըստ լրատվամիջոցների, հանդես էր եկել հայտարարությամբ, թեª Խաչատրյանը պատասխան է տալու իր ընկերոջ` տեսողությունը կորցնելու վտանգի առաջ կանգնած Հարություն Զաքարյանի հետ կատարվածի համար: Ինչեւէ, թե ինչու են ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ վերոնշյալ քրեական գործի շրջանակներում հարցաքննել, վերջինս  պատասխանեց.
- Այդ հարցը ճիշտ կլինի տաք իրավապահներին, ես կարող եմ միայն ասել, որ ինձ հարցաքննության են կանչել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում: Հարցաքննության մանրամասները, սակայն, հայտնել չեմ ցանկանում: Կարող եմ միայն ասել, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա կրակահերթ բացելու գործով հարցաքննվել են բազմաթիվ այլ մարդիկ:
- Ամեն դեպքում, ինչպե՞ս եք գնահատում կատարվածը:
- Գնահատել, բնականաբար, չեմ կարող, քանի որ իմ գնահատականը կլինի սուբյեկտիվ: Սակայն կարող եմ ասել, որ դատապարտելի է կրակելը, սպանելը եւ այլն. ամեն բան պետք է անել օրենքի սահմաններում: Ես չեմ ցանկանում խոսել ենթադրություններով, իրավապահները, կարծում եմ, ամեն բան կպարզեն:

"ԿԱՄ ՌԵԱԼ ՄԱՀԱՓՈՐՁ Է, ԿԱՄ ՄԵՔԵՆԱՅԻ ՄԵՋ ՄԱՐԴ ՉԻ ԵՂԵԼ"

Ինչպես նշեց Տ. Կարապետյանը, կրակահերթ բացելու գործով հարցաքննվել են բազմաթիվ այլ մարդիկ: Ըստ մեզ հասած լուրերի` հարցաքննվածների թվում է նաեւ Արտակ Բուդաղյանը ¥նաեւ նրա եւ Ս. Խաչատրյանի մի շարք հարազատ-մտերիմներ¤: Իսկ այդ փաստը շատ հետաքրքիր է հետեւյալ նկատառումով:
Վերջերս, երբ նոր էր թեժանում մարզպետի որդու ծեծկռտուքի թեման, առիթ ունեցանք մեր համարներից մեկում ներկայացնել մեր քաջատեղյակ աղբյուրի այն  տեղեկությունը, որ Տ. Խաչատրյանին "նորից վանդակաճաղերի ետեւը վերադարձնելու համապատասխան որոշում կա": Դրանից օրեր անց Տ. Խաչատրյանն իրոք ներկայացավ իրավապահներին, որն արդեն իսկ խոսում էր մեր աղբյուրի օգտին: Սակայն էականն այն է, որ մեր աղբյուրը միաժամանակ փոխանցել էր, որ վանդակաճաղերի ետեւում հայտնվելու դեպքում մեծ է հավանականությունը, որ "ծեծուջարդի պատմությանը կգումարվեն նաեւ նրա մի շարք այլ "անմեղ զանցանքներ", հաշվի կառնվեն քրեական աշխարհի հետ ունեցած որոշակի կապերը, սրա-նրա համար, մինչեւ իսկ գաղութներում "գործեր դզելու" դրվագները": Եվ, վերջապես, որ չի բացառվում մինչեւ իսկ Բուդաղյանների գործի նորից ջրի երես դուրս գալու տարբերակը: "Ս. Խաչատրյանը համառ փորձեր է անում այս անգամ էլ որդուն "փորձանքից" փրկելու համար, բայց դեռ ոչինչ չի ստացվում...":
Եվ ահա մեր նույն աղբյուրը Ս. Խաչատրյանի մեքենայի վրա արձակված կրակոցների հետ կապված այս կարծիքը հայտնեց. "Բոլորն էլ հասկանում էին, որ Ս. Խաչատրյանն անդունդն է գլորվում, որտեղից այլեւս դուրս գալու շանսեր չի ունենա: Իհարկեª շատերն էին նրան թշնամի համարում եւ միգուցե կցանկանային նաեւ կրակել: Բայց բոլորն էլ, ում հետ այս երկու օրը զրուցել եմ, այն կարծիքն էին առաջ տանում, թե նման քայլը կարող է օգուտ տալ միայն դեպի մայրամուտ գնացող Ս. Խաչատրյանին: Ու տրամաբանորեն էլª հանուն ինչի՞ պետք է հենց այս աղմկոտ պահին ինչ-որ մեկը վրեժի կամ նման բանի դիմեր, եթե Ս. Խաչատրյանի տապալումից հետո դա հնարավոր էր շատ ավելի հեշտ անել ու մարսել":
Սա, իհարկե, նմանվում է ակնարկի այն վարկածի օգտին, որ Ս. Խաչատրյանի մեքենայի վրա կրակոցները կարող է եւ սարքովի պատմություն էր:
Եվ ահա երեկ ՀՀ ԱԺ-ում Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն էլ իր հերթին, բառիս բուն իմաստով, մատ թափ տալով Ս. Խաչատրյանի ուղղությամբ` այս տոնայնությանն անցավ. "Դատի կտամ ցանկացածի: Սուրիկ Խաչատրյանը չէ, ով ուզում  է, ինչ Սուրիկ Խաչատրյան ուզում է լինի": Երբ Գլխավոր դատախազն է անցնում այդ տոնին, դա էլ է հուշում, որ Ս. Խաչատրյանի երգը պետք է երգված համարել: Բայց ահա կրակոցների պատմությունն էլ իրենց հերթին են ակնարկ, որ իրավիճակից դուրս գալու ելքեր Ս. Խաչատրյանը, այնուամենայնիվ, դեռ փորձում է գտնել: Իսկ այդ դեպքում արդեն էլ ավելի է աճում այն բանի հավանականությունը, որ Բուդաղյանների հին գործը նորից կարող է վերադառնալ օրակարգ:
Ինչքանո՞վ է դա ռեալ. այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Բուդաղյանների ընտանիքի փաստաբան ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԻ հետ մեր զրույցում.
- Ես որեւէ կերպ չեմ ցանկանում Բուդաղյանների հետ կատարվածը կապել այս նոր միջադեպը: Բայց Բուդաղյանների գործով ես համոզմունք ունեմ, որ Տ. Խաչատրյանը պատասխանատվություն կրելու է: Անկախ նրանից, թե դրանից հետո ինչ է արել, արել է, թե` չէ, մասնակցել է մնացած ամեն ինչին, թեª ոչ: Ես կոնկրետ պատասխանատու եմ Բուդաղյանների գործով:
- Իսկ ինչպե՞ս կգնահատեք Սյունիքի մարզպետի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցները (երբ 10-20 կրակոցների հետքեր կան, սակայն որեւէ մեքենայում գտնվողներից որեւէ տուժող, վնասվածք ստացող չկա):
- Ես այդ գործով փաստաբանը չեմ եւ այդ կրակոցների մասին գիտեմ այնքան, որքան, որ ԶԼՄ-ներն են հաղորդում, ուստի որեւէ հստակ տեսակետ հայտնել չեմ կարող: Չնայած չեմ բացառում, որ հնարավոր էր մարդ չտուժեր. համենայնդեպսª դա ուրախալի է, բայց մի փոքր զարմանալի է: Սակայն ասածներս զուտ ենթադրություն են:
- Որպես Խաչատրյանների հետ կապված "փորձառու մասնագետ", գոնե ունե՞ք անձնական վարկած:
- Երկու տարբերակ կա. կամ դա ռեալ մահափորձ է, եւ չի բացառվում եւ անհավանական էլ չի, որ կարող էր էդ մարդկանց բախտը բերել: Կամ, գուցե, կրակոցներ հնչել են եւ իսկապես ուղղված են եղել մարզպետին, բայց այդ պահին մեքենայի մեջ մարդ չի եղել: Այս երկու տարբերակի մեջ կարծում եմ պետք է հետաքննություն իրականացնել, բայց ես նորից եմ խնդրում, որպեսզի նշեք, որ ինչ ասում եմ` դա զուտ ենթադրությունների ոլորտից է:
- Ճի՞շտ է, որ Արտակ Բուդաղյանը եւս հարցաքննվել է սույն գործով:
- Ես այդ հարցը չեմ ցանկանում մեկնաբանել:
Նշենք, որ Սյունիքի մարզպետի որդու հետ առնչվող վերջին միջադեպի հետ կապված, ինչպես տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, դեռեւս կասկածյալներ կամ մեղադրյալներ չկան. "Քրեական գործի շրջանակներում շարունակվում են քննչական եւ դատավարական գործողություններ` միջադեպին մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու եւ քննությանը ներկայացնելու, նրանցից յուրաքանչյուրի դերակատարության աստիճանը պարզելու ուղղությամբ, որոնց հիման վրա էլ կկայացվեն համապատասխան դատավարական գործողություններ":
Իսկ ծեծկռտուքի գործով որպես վկա ներգրավված եւ այդ կարգավիճակով հարցաքննված Ս.Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, հարցաքննվելուց հետո գնացել է տուն, նրա կարգավիճակը չի փոխվել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ