Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԱԳՆ-Ն ԼՌՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՌԻԳԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ԱԳՆ-Ն ԼՌՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՌԻԳԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում երեկ մեկնարկեց Արեւելյան գործընկերության անդամ երկրների գագաթնաժողովը: Նշենք, որ ՀՀ նախագահը նույնպես ժամանել է Ռիգա, մինչդեռ, կարծես թե, գագաթնաժողովը բոյկոտել է Ադրբեջանի նախագահն ու ներկայացել արտգործնախարարի մակարդակով: Ի դեպ, արդեն իսկ շրջանառության մեջ է դրված գագաթնաժողովի հռչակագրի ամփոփիչ տեքստը, որում տեղ է գտել նաեւ Ուկրաինայի ամբողջականության հարցը: Վերոնշյալ կետում մասնավորապես օգտագործված է Ռուսաստանի կողմից "Ղրիմի եւ Սեւաստոպոլի ապօրինի բռնակցում" արտահայտությունը, ինչին կտրականապես դեմ են գագաթնաժողովին մասնակցող ԵՏՄ անդամ Հայաստանն ու Բելառուսը: Ի դեպ, ամփոփիչ հռչակագրում նախնական տվյալների համաձայն, հատուկ կետ կա ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս իրավիճակում, թե ինչպիսի՞ որոշում կկայացնի հայաստանյան պատվիրակությունն ու ընդհանրապես ի՞նչ կարելի է ակնկալել Ռիգայի գագաթնաժողովից, "Իրավունքը" փորձեց պարզել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ, բայց ապարդյուն. "Հայտարարություն պիտի լինի: Ընդհանուր տեքստը շատ շուտ կլինի, կտեսնեք":

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ