Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԲՈՒՀԵՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Արխիվ 12-16

ԲՈՒՀԵՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Այսօր եւ երեկ Երեւանի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովը սակավ քանակությամբ է դիմորդ ունեցել: Պատճառը, ըստ ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար ՎԱՉԱԳԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ, Վերջին զանգն է: "Կարծում եմ` վաղվանից կսկսեն դիմորդները գալ ու լրացնել դիմում-հայտերը",- "Իրավունքի" հետ զրույցում ասաց նա:
Իր իսկ խոսքերով` դիմում-հայտերի ընդունման գործընթացը հանրապետությունում մեկնարկել է մայիսի 5-ից եւ կտեւի մինչեւ հունիսի 8-ը: Երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 25-ին եւ կտեւի մինչեւ հուլիսի 1-ը:
Վ. Գալստյանի փոխանցմամբ` երկրորդ փուլին կարող են մասնակցել բանակից զորացրվածները, քոլեջի շրջանավարտները, ինչպես նաեւ արտասահմանյան ուսումնական հաստատություններն ավարտող մեր հայրենակիցները:
ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն ընդգծեց. "Երեւանի պետական համալսարան մինչ օրս դիմել է շուրջ 1900 դիմորդ":

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ