Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Որ ասում էի` կեղծ մարդասիրությունը լավ բան չէ, մի բան գիտեի: Եվ ահա բավականին զարմանալի ու տգեղ պատմություն եղավ "Ժառանգության" մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ կեղծ հումանիզմի դրսեւորումից հետո: Սանասարյանը մասնավորապես իր ֆեյսբուքյան էջում գրել էր. "Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. ով ուրախանում է, որ Բաքվում հրդեհ է եղել, որի արդյունքում մարդկային լուրջ զոհեր են եղել, այդ թվում` երեխաներ, նման մարդիկ կորցրել են իրենց մարդկային նշույլները կամ միգուցե երբեւէ չեն ունեցել... Հիտլերին զիջում եք ձեր ուղեղի ծալքերով, նա գոնե խելացի էր, բայց ձեզնից շատերը պակաս հիտլերներ չէին լինի ու ավելի վտանգավոր...": Ու նրա գրածը անմիջապես տարածել էին ադրբեջանական կայքերը, թարգմանել ու տարածել: Եվ հիմա "Ժառանգության" երիտասարդ խոսնակը անհարմար վիճակում է` մի գլուխ արդարացումներ եւ "հիմնավորումներ" է գրում, այդ պատմությունը բավականին շատ է քննարկվել "Ֆեյսբուքում", ոմանք դատապարտում են, ոմանք` կարեկցում... Ինչեւէ, զարմանալով հանդերձ, հարկ է հիշեցնել մեր հայրենակիցներին` մի բան համացանցում գրելուց առաջ մտածեք, իսկ արդյո՞ք թշնամին դա չի օգտագործի մեր երկրի դեմ:
Համեմատաբար վերջերս էր, որ մահացել է ԼՏՊ-ի թիկնազորի նախկին պետ ԳԵՆԵՐԱԼ ԲՈՒԴՈՆ: Այդ իրադարձությունը բավականին աննկատ էր մնացել, գրեթե բոլորը մոռացել էին 1998-ի սկզբին` նրա մեքենայի վրա կրակելու պատմությունը, որի մասին Վազգեն Սարգսյանը իր հայտնի ասուլիսում հայտարարել էր. "Հիմա կրակե՞լ են, թե` կրակվել է": Կարճ ասած` Վանոյի հանճարեղ մտահղացմամբ` Բուդոն բեմադրել էր մահափորձ` փորձելով տապալումից փրկել ԼՏՊ-ի ռեժիմը: Հիմա, երբ զարմանալիորեն կամա, թե ակամա մարդու մտքով անցնում են զուգահեռներ` Սյունիքի մարզպետի մեքենայի վրա կրակելու հետ կապված, մնում է զարմանքով բանաձեւել. "Բուդոն մեռել է, բայց նրա գործն ապրում է":
Դատավոր ԱՐԱՅԻԿ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ շարունակում է զարմացնել անգամ դետալներում: Այսպես, նույնիսկ վճիռը կողմերին տրամադրելու գործընթացը փոքր-ինչ տարօրինակ էր` համասեռամոլության պաշտպան հայցվորներին դա տրամադրվեց զգալիորեն շուտ, եւ անգամ հասցրեցին տեսանյութով ցույց տալ, իսկ մեզ դա ուղարկեցին փոստով` խլելով ժամանակ` վերաքննիչ հայց նախապատրաստելու ժամկետից: Ինչեւէ, եզրակացություններ չանենք, ընդամենը հիշատակենք լրագրող Արթուր Ալեքսանյանի արձագանքը "Ֆեյսբուքում". "Ո՞վ է դատելու դատավորներին: Ո՞ր իրավական համակարգն է, որը պետք է պաշտպանի մեր մարդ մնալու, բնության օրենքներից չշեղվելու իրավունքը: Արեւմուտքից ներմուծված սահմանադրությունը, օրենքները եւ կրթական համակարգը ուղղված են մի բանի` դատարկել Հայաստանը հայերից, զրկել հայ ազգին իր ինքնությունից, խոչընդոտել բնակչության աճը: Այդ իսկ նպատակով են գործում ԼԳԲՏ համայնքները: Ամեն կերպ նորմա են դարձնում կոնչիտաների կերպարը: Նրանց վիրավորելը, նրանցից զզվելու մեր իրավունքը ենթարկվում է բռնության` ծախված դատավորների կողմից: Փորձ է արվում պետության շահերի դեմ դավաճանությունը դարձնել իրավական նախադեպ եւ նորմա":
Լավ, բավական է նեգատիվ երեւույթների մասին: Իսկ այժմ դրական զարմանք պատճառած հաճելի իրադարձության մասին: Կառավարության նիստում պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ներկայացրեց նախագիծ, որը վաղուց անհրաժեշտություն էր: Նախագծով առաջարկվում է մարտական գործողություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողի ստացած վնասվածքի, խեղման կամ ստացած հիվանդության դեպքում ՀՀ տարածքում համապատասխան բուժման անհնարինության դեպքում զինծառայողի բուժումն իրականացնել արտերկրում: "Բուժումը առաջարկվում է իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվին` հատուցելով բուժման, ճանապարհածախսի, կեցության գումարը, ինչպես նաեւ ընտանիքի անդամի ճանապարհածախսի ու կեցության ծախսը": Դե ինչ, դա ամենաճիշտ սկզբունքն է` ոչինչ չխնայել մարտական հերթապահություն իրականացնող զինվորի համար:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ