ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸª ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Արխիվ 12-16Գյումրին Գյումրի չէր լինի, եթե հանկարծ իր սկանդալային պատմություններով հետ մնար Սյունիքից: Ու հազիվ էր Սյունիքի մարզպետի հետ կապված այս վերջին պատմությունը մտել շրջանառության մեջ, որ Գյումրիում էլ...
Չէ, այս հերթական սկանդալը սկսվեց ոչ թե նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից, այլ նրա երբեմնի աշխատակից, հիմա էլª գործող քաղաքապետի մոտ հանգրվանած ապօրինի շինարարության եւ հողազավթումների դեմ պայքարի բաժնի պետ Սլավիկ Ղազարյանից` Միլիցա Սլավիկից: Պարոն Սլավիկը օրերս, "չգիտես" ինչու, որոշել էր բուռն քննադատության ենթարկել իր նախկին պետին, որի արեւով, ի դեպ, ժամանակին երդվում էր: Չնայածª էականը ոչ թե այդ քննադատությունն է ¥Վ. Ղուկասյանը քննադատելու շատ տեղ ունի¤, այլ այն փողոցային հայհոյանքները, որոնցով համեմված էր համացանցում հայտնված համապատասխան տեսանյութը:
Ինչու հենց այս պահին այս պատմությունը ի հայտ եկավ: Այս առնչությամբ նախ նկատենք, որ, ինչպես լրատվամիջոցներում են ակնարկում, Վ. Ղուկասյանը, ում կապերի մասին հանցագործ աշխարհի հետ շատ է խոսվել, այս իրավիճակում "Ունի երկու ճանապարհª կա՛մ իր "մեթոդներով" պատժել նախկին ենթակային, ինչն անչափ վտանգավոր է, կա՛մª կուլ տալ ստորացման հերթական չափաբաժինը,`արդեն նաեւ տղայական դաշտում":
Կարճ ասածª նախկին քաղաքապետը փակուղային վիճակում է. "նախկին ենթակային պատժելը" ¥նույնիսկª ուրիշի ձեռքով կամ "պատահական" ավտովթարով¤, երբ առանց այդ էլ, Ս. Խաչատրյանի հետ կապված այս շարունակվող սկանդալները շիկացրել են մթնոլորտը, կարող է մինչեւ իսկ դատ-դատարանի դուռը հասցնել: Չպատժելու դեպքում "հեղինակությունները" կարող են ցանկացած պահի տհաճ հարցեր առաջ քաշել:
Այլ հարց է, թե պատահաբա՞ր Սլավիկը հիշեց իր նախկին շեֆին, թե՞ Վ. Ղուկասյանին նման փակուղային վիճակում դնելը այլ բացատրություն ունի: Համենայնդեպսª Գյումրիի անցուդարձից հույժ քաջատեղյակ աղբյուրը նման իրավիճակ է նկարագրում. "Սարերի ետեւում չէ Գյումրու քաղաքապետի ընտրությունները: Իսկ գործող քաղաքապետը, որն անցած ընտրություններում հաղթեց նախª Վարդան Ղուկասյանի չմասնակցելու, հետոª ԲՀԿ-ի եւ, անձամբ, Գյումրիում այդ կուսակցության փաստացի լիդեր Մարտուն Գրիգորյանի աջակցությամբ, գալիք ընտրություններին այդ երկու գործոններից էլ զրկվելու է: Բալասանյանը, ասենք նաեւ Մ. Գրիգորյանը, այլեւս ԲՀԿ-ում չեն, այսինքնª նման վճռորոշ աջակցություն Բալասանյանը ԲՀԿ-ից չի ստանա: Առավել եւս, որ Մ. Գրիգորյանն էլ, որպես ոչ ԲՀԿ-ական, իր հերթին ընտրություններում, մեծ հավանականությամբ, սեփական թեկնածուն կունենա, որը հաստատ Բալասանյանը չի լինելու: Գումարած դրանª քաղաքում շատ է խոսվում, որ այս անգամ Վ. Ղուկասյանը կմտնի ընտրապայքարի մեջ: Իսկ դա նշանակում է, որ հիմնական պայքարը լինելու է Վ. Ղուկասյանի եւ Մ. Գրիգորյանի հզոր "կլանների" մեջ, ինչը պարզապես զրոյացնում է Բալասանյանի շանսերը: Մինչդեռ նա, որ իր քաղաքապետության ընթացքում հասցրել է թշնամանալ ոչ միայն Ղուկասյանի, այլ նաեւ Գյումրիի շատ այլ ազդեցիկ դեմքերի հետ, քաղաքապետի պաշտոնից զրկվելովª կարող է ծանր իրողությունների բախվել: Էլ չասած, որ հաջորդ քաղաքապետին հաստատ կհետաքրքրի նաեւ Բալասանյանի քաղաքապետության պատմությունը: Ուրեմն, լավագույն ելքը կլիներ, որ ինչ-որ կերպ Վ. Ղուկասյանը չեզոքացվեր, այն հույսով, որ հնարավոր կլինի Մ. Գրիգորյանի հետ լեզու գտնել":
Չմեկնաբանելով մեր զրուցակցի բավականին հետաքրքիր մտորումների տեղիք տվող այս խոսքերը, այնուամենայնիվª փորձեցինք նաեւ նախկին քաղաքապետից ճշտել, թե ինչ է մտածում այս պատմության մասին, ինչ քայլերի է դիմելու: Պատասխանը հետեւյալն էր. "Լավ է արել, հալալ է, ինչ ասեմ: Ուզում եք, որ ես էլ իր հասցեին ասե՞մ: Չեմ ասի, իր գործն է: Ինչ ասեմ, էդ արդեն Դուք պետք է մեկնաբանեք, ես ի՞նչ ասեմ":
Կարծես թե, նմանվում է այս խառը օրերին ավելորդ գլխացավանքի մեջ չընկնելու ցանկության: Իսկ "հեղինակությունների" հետ կարելի է եւ խոսել նաեւ հետաձգված պատժի ուղղությամբ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
