Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"ՄԵՐ ԱՄԵՆ ՑՈՒՑԱՆՄՈՒՇԻ ՎՐԱ ԴՈՂՈՒՄ ԵՆՔ"

Արխիվ 12-16

"ՄԵՐ ԱՄԵՆ ՑՈՒՑԱՆՄՈՒՇԻ ՎՐԱ ԴՈՂՈՒՄ ԵՆՔ"

"Իրավունքը" նախորդ համարում անդրադարձել էր "Թանգարանային գեշեր" ակցիային ու պատմել, որ երեւանյան այլ թանգարաններից բացի, եղել է նաեւ մեծ վարպետի` Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում` վայելելով իսահակյանական վարդաշատ այգու օդն ու բույրը, որտեղ մեր աչքից չէր վրիպել այն, որ նախկին "Թանգարանային գիշեր" ակցիաների ժամանակ ցուցադրված Ավ. Իսահակյանի գլուխգործոցի` Աբու-Լալա Մահարու քարավանի մակետն այլեւս թանգարանում չէ:
Սակայն "Իրավունքի" հետաքրքրությանն ի պատասխան` թանգարանի աշխատակիցները ցավով նշել էին, որ այն կոտրվել է վերանորոգման ընթացքում, միեւնույն ժամանակ, ներկայացնելով քարավանն այլ կերպ: Մանրակերտող Էդուարդ Ղազարյանի "հրաշագործության" արդյունքում Աբու-Լալայի քարավանը հայտնվել էր բրնձի հատիկի վրա` հաճելիորեն զարմացնելով հարյուրավոր այցելուների: Սակայն, այնուամենայնիվ, "Իրավունքը" հետաքրքրվելով մակետի "անհետացման" պատճառներով` դիմեց Ավ. Իսահակյանի թանգարանի գլխավոր ֆոնդապահ ԱՆԺԵԼԱ ԽՈՐԵՆՅԱՆԻՆ. "Աբու-Լալա Մահարու քարավանի մակետ, որպես այդպիսին, մենք չենք ունեցել, դա տարիներ առաջ Ավ. Իսահակյանի անվան դպրոցի աշակերտներն էին պատրաստել: Իրենց համար դա շատ կարեւոր երեւույթ էր եւ որոշել էին նվիրել թանգարանին: Դա գեղարվեստորեն արժեք չներկայացնող մակետ էր` արժեքավոր ցուցադրություն չէր, բայց երկար ժամանակ թանգարանում ցուցադրվում էր` որպես ժամանակավոր ցուցադրություն, հետո հանեցինք",- տեղեկացրեց թանգարանի գլխավոր ֆոնդապահն ու շարունակեց. "Տարիներ առաջ մանրակերտող Էդուարդ Ղազարյանը Աբու-Լալա Մահարու քարավանը քանդակել էր բրնձի հատիկի վրա, ինքն անձամբ բերեց ու նվիրաբերեց թանգարանին, ինչը վաղուց ցուցադրվում է մեզ մոտ":
Մեզ հետ զրույցում տիկին Անժելան, որպես հավելում, ընդգծեց. "Մենք մեր ամեն ցուցանմուշի վրա դողում ենք, կարող է զարմանաք` ես նույնիսկ երազում Իսահակյանին եմ տեսնում, որը գալիս է ու ինձ ասում` այս ձեռագիրը այսպես է դրված, այս ձեռագրի վրա գրելու եմ հիմա գրիչով...":

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ