ՍՊԱՆՎԱԾ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՄՀԵՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԱԿՏԻՎ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ ԿԱՆ
Արխիվ 12-16ՍՊԱՆՎԱԾ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՄՀԵՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԱԿՏԻՎ
ՏԵՂԱՇԱՐԺԵՐ ԿԱՆ
Սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի գործով ակտիվ տեղաշարժեր կան, «բավական մեծ առաջընթաց եմ զգում վերջին ամիսներին, կարծում եմ շուտով ամեն բան տեղը կընկնի եւ որդուս սպանության իրական մեղավորները կպատժվեն»,-iravunk.com-ի հետ զրույցում ասաց Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը:
Հարցին, թե կոնկրետ ի՞նչ առաջընթաց նկատի ունի Մհերյանի հայրը հավելեց. «Ժամանակը կգա կիմանաք, չեմ ուզում խանգարել նախաքննությանը»:
Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանը սպանվել է փետրվարի 3-ին ժամը 20.15-ին, Երեւանի Բարբյուս փողոցի 65 շենքի (Կիեւյան կամրջի հարեւանությամբ գտնվող «Օլիմպիա» մոթելի դիմաց) 7-րդ հարկի միջանցքում` վերելակից դուրս գալուց հետո։ Մհերյանի վրա արձակվել է ութ կրակոց, որոնցից հինգն են նրան դիպել։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ չորս գնդակ։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
