ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԼԻՏՎԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ 4 ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑԻՆ
Արխիվ 12-16
ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԼԻՏՎԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ 4 ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑԻՆ
Լիտվայում կայացած միջազգային մրցաշարում Հայաստանի մեծահասակների հավաքականը Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ նվաճեց 4 մեդալ: 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանն ու 56 կգ քաշային Գառնիկ Հարությունյանը հաղթելով իրենց բոլոր մրցակիցներին դուրս եկան եզրափակիչ և միայն եզրափակչում պարտություն կրելով արժանացան արծաթե մեդալի: Լիտվայում մեդալ նվաճեցին նաև 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը և 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը, ովքեր կանգնեցին պատվո հարթակի 3-րդ աստիճանին: Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
