Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈԼՄԱՅԻ ՓԱՌԱՏՈՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍՐՏՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈԼՄԱՅԻ ՓԱՌԱՏՈՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍՐՏՈՒՄ

 

«Մայիսի 23-ին Մոսկվայի կովկասյան ռեստորաններից մեկում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած հայ խոհարարական ավանդույթների զարգացմանն ու պահպանմանը նվիրված ազգային ճաշատեսակի` տոլմայի փառատոնը (Dolma Challenge): Ի դեպ, փառատոնի հեղինակներն էին ռեստորատոր եւ հեռուստահաղորդավարուհի Գայանե Բրեյովան ու հայտնի լուսանկարիչ, բլոգեր Ալեքսանդր Ավերինը», - այս մասին «Իրավունքին» տեղեկացնում է ՌԴ-ում հայտնի «ARM TV» հեռուստաընկերության հայկական լուրերի գլխավոր խմբագիր,  ԵԿՄ  ռուսաստանյան երիտասարդական թեւի ղեկավար, ինչպես նաեւ «New GP» փրոդաքշնի ներկայացուցիչ մոսկվաբնակ ՆԱԻՐԱ ՆԻԱԶՅԱՆԸ ու մանրամասնում. «Փառատոնի շրջանակներում հանդես եկան երեք թիմ` խոհարարներից, տնային տնտեսուհիներից եւ, պարզապես, հայկական խոհանոցի սիրահարներից կազմված, որոնց պատրաստած հեղինակային տոլմաները համտեսել եւ գնահատել է պրոֆեսիոնալ ժյուրին` Գայանե Բրեյովայի, ռեստորանային քննադատ Վլադիմիր Գրիդինի, ռուսական առաջին հեռուստաալիքի  փորձագետ եւ  գուրման  Նիկոլաս Կորոյի եւ շեֆ-խոհարար Դենիս Պերեւոզի  գլխավորությամբ: Արդեն ամենամյա դարձած փառատոնի նպատակը հայ ավանդական կերակրատեսակների մասսայականացումն է եւ հայոց ոչ նյութական մշակութային արժեքներից մեկը համարվող տոլմայի ներկայացումը Հայաստանի սահմաններից դուրս` որպես հայկական կերակրատեսակ, որտեղ տարբեր ազգերի մշակույթներն,ավաղ,երբեմն նմանեցվում կամ չեն էլ տարբերվում»: Ն. Նիազյանի փոխանցմամբ. «Ա. Ավերինի թիմը` Նարինե Բաղդասարյանի «համեղ ձեռքով» պատրաստած ավանդական տոլմայով, արժանանացավ գլխավոր` «Մանկության համ» անվանակարգին: Երկրորդ պատվավոր հորիզոնականը Անաստասիա Տրետյակովայի թիմինն էր, որը երեկոյի հյուրերին հրամցրեց համեղ սոուսներով համեմված աներեւակայելի հյութեղ տոլման: Անատոլի Օդինցովի թիմն էլ հյուրերին եւ պրոֆեսիոնալ ժյուրիին հիացրեց տոլմայի պատրաստման նոր տեխնոլոգիայով` ռոլլի պատրաստման եղանակով եւ անթերի խոհարարական վարպետությամբ»:

Հիշեցնենք ,որ տոլման հայերիս ամենասիրած, ամենամասսայական կերակրատեսակներից է եւ հայ մշակույթի մեջ ունի նաեւ ծիսական նշանակություն: Տոլմայի պատրաստումը ժամանակատար աշխատանք է եւ բավական «բարդ» տեխնոլոգիա ունի: Ավանդական տոլման եղել է գառի մսով եւ խաղողի թփով: Սակայն, բացի ավանդական տոլմայից, փառատոնի մասնակիցները դիմեցին իմպրովիզների` ջանք ու եռանդ չխնայելով զարմացնելու հյուրերին, նրա ոչ ավանդական տեսակներով` նարնջով, խնձորով, կարտոֆիլով, ոսպով, անգամ` օղիով: «Կարծում եմ` հրաշալի փառատոն է, որը ազգային ավանդույթները ներկայացնելու հնարավորություն է տալիս: Սա մեր մշակույթի անբաժան մասն է եւ այն փորձելու ենք տարածել, ներկայացնել մեր արտասահմանցի բարեկամներին, գործընկերներին»,- փառատոնի ավարտին ընդգծել է Գայանե Բրեյովան:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ