Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀԵՂԱՇՐՋՈՒՄ «ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ». ՄՐՑՈՒՅԹԻ ՇՎԵԴ ՀԱՂԹՈՂԸ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻՆ «ԱՆՆՈՐՄԱԼՆԵՐ» Է ԱՆՎԱՆԵԼ

Արխիվ 12-16

ՀԵՂԱՇՐՋՈՒՄ «ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ». ՄՐՑՈՒՅԹԻ ՇՎԵԴ ՀԱՂԹՈՂԸ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻՆ «ԱՆՆՈՐՄԱԼՆԵՐ» Է ԱՆՎԱՆԵԼ

 

Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», «Եվրատեսիլ 2015»-ում հաղթող ճանաչվեց Շվեդիան ներկայացնող 28-ամյա ՄՈՆՍ ԶԵԼՄԵՐԼՅՈՎԸ իր «Heroes» («Հերոսներ»)երգով: Իսկ թե ով է իրականում շվեդ բախտավոր ու սկանդալային երգիչը, ում երկար ժամանակ Եվրոպան մեղադրում էր հոմոֆոբ լինելու համար` ներկայացնում ենք ստորեւ.

Նախ նշենք, որ Մոնս Զելմերլյովի փառքի ուղին սկսվել է 2005 թվականին, երբ մասնակցելով շվեդական «Սուպերսթար» նախագծին` զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը, այնուհետեւ մասնակցելով շվեդական «Պարահանդես» նախագծի առաջին եթերաշրջանին` գրավեց առաջին տեղը: Ի դեպ, Զելմերլյովի բախտը բերել է ոչ միայն «Եվրատեսիլում», այլեւ կյանքում, քանի որ 2004 թվականի դեկտեմբերի 26-ին նա իր ընտանիքի հետ Թայլանդում փրկվեց Հնդկական օվկիանոսի աղետից:

Անդրադառնալով Մ. Զելմերլյովի սկանդալային կերպարին` նշենք, որ նրա հաղթանակը, պարզապես, հեղաշրջում էր «կոնչիտատեսիլի» վերածված եվրատեսիլյան մրցույթում: Շվեդ երգիչն, ի տարբերություն նախորդ տարվա հաղթող Ավստրիայի ներկայացուցիչ անսեռ Կոնչիտա Վյուրսթի, ոչ միայն չի պաշտպանում ԼԳԲՏ համայնքին, այլեւ բացահայտ արտահայտել է իր ատելությունը նրանց հանդեպ: Թեպետ իր հանդեպ, մեղմ ասած, շվեդական ԼԳԲՏ համայնքը բոլորովին էլ անտարբեր չէ: 2007 թվականին շվեդական «QX» գեյ-ամսագիրը նրան հռչակել է որպես ամենասեքսուալ տղամարդ: Այնուամենայնիվ, մի շտապե՛ք հայհոյել շվեդ երգչին, քանի որ 2014 թվականին շվեդական խոհանոցային հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ Մ. Զերմերլյովը շեշտել է. «Համասեռամոլներն իրավունք չունեն երեխաներ դաստիարակելու: Համասեռամոլությունն աննորմալություն է: Միեւնույն ժամանակ, աննորմալ է, երբ տղամարդը քնում է տղամարդու հետ: Մինչդեռ միանգամայն բնական է, որ տղամարդիկ քնում են կանանց հետ ու նորմալ ճանապարհով երեխաներ ունենում»: Սակայն, մի՛ շտապեք նաեւ հերոսացնել այս տարվա եվրատեսիլյան «հերոսին», քանի որ նրա շուրջ սկանդալներն այսքանով չեն ավարտվում: Վերոնշյալ եթերից կարճ ժամանակ անց շվեդ երգիչը ճնշումների ներքո ստիպված է լինում ներողություն խնդրել, իհարկե, չհերքելով այն, ինչ արդեն իսկ ասել էր. «Ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում վիրավորել եմ: Հուսով եմ, որ հեռուստադիտողներից գոնե կեսից ավելին գիտի, որ ես հարգում եմ սիրո բոլոր տեսակները»: Ի դեպ, շվեդ սկանդալային երգիչը այդքան էլ հաստատակամ չէ իր տեսակետների մեջ: Բավական է նշել, որ լինելով հոմոֆոբ` նա ժամանակին մասնակցել է շվեդ համասեռամոլների կազմակերպած ինչ-որ գալլա-համերգի, այն էլ բոլորովին մերկ: Ավելին` նա բեմահարթակից դեռեւս այն ժամանան Ռուսաստանի դեմ ոչ կոռեկտ հայտարարություններ է արել` մեղադրելով ռուսներին հոմոֆոբիայի մեջ: Զարմանալի է, որ այս մասին դեռեւս լռում են ռուսական լրատվական կայքերը, հատկապես, որ այս տարի «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող ՊՈԼԻՆԱ ԳԱԳԱՐԻՆԱՆ, կարծես, ճակատագրի հեգնանքով հենց մրցում էր Մոնս Զերմերլյովի հետ` առաջին տեղի համար: Այնպես որ, թե շվեդ երիտասարդը ով է իրականում, երեւի թե, միայն ինքը գիտի, քանի որ անգամ խիստ գաղտնի է պահում իր անձնական կյանքը: Միայն հայտնի է, որ 2008-2011 թթ.-ին նա սիրավեպ է ունեցել շվեդ երգչուհի եւ մոդել ՄԱՐԻ ՍԵՐՆԵԽՈԼՏԻ հետ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ