Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ

Արխիվ 12-16

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ

Է ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ

 


ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի համար նույնպես անընդունելի է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման առաջարկը, սակայն քանի դեռ խորհրդում հարցը հիմնավոր չեն ուսումնասիրել, ուստի այդ հարցի մասին վերջնական եզրահանգման դեռ չեն եկել: Այդ է պատճառը, որ նա որևէ տեսակետ հայտնելը դեռևս վաղ է համարում: «Մեր հանձնաժողովներից մեկում վաղը այդ թեմայով քննարկում է լինելու, մենք նաև պայմանավորվածություն ունենք Ռոբերտ Նազարյանի հետ, ներկայացված փաստաթուղթը համատեղ քննարկելու համար: Ուսումնասիրություններն ավարտելուց հետո, մենք կկարողանանաք հստակ ներկայացնել մեր դիրքորոշումը»,- «Իրավունք»-ին ասաց Վ. Մանուկյանը:

Իսկ այն հարցին, որ եթե արտադրվող էլեկտրաէներգիայի արժեքի սահմանման մեթոդաբանությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հստակ ներկայացված չէ և փորձագետների կարծիքով այդ է պատճառը, որ դաշտում անորոշություն է տիրում, այդ պարագայում ինչպե՞ս կարելի է ընդհանրապես իրատեսական համարել 4000 էջանոց փաստաթուղթ-հիմնավորում ասվածը և դեռ այն «ուսումնասիրել» կամ «քննարկել» Ռ. Նազարյանի հետ հարցին, Հանրային խորհրդի նախագահը պատասխանեց կտրուկ. «Ես արդեն ասացի իմ տեսակետը: Մնացած հարցերը ուսումնասիրելուց հետո»:


ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ