Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ. ՄԱՍ 2

Արխիվ 12-16

ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ

ԵՆ. ՄԱՍ 2

 

Այսօր ՎՊ-ը իր եզրակացությունը ներկայացրեց նախորդ տարվա բյուջեի կատարողականին: Այս անգամ եւս   եզրակացությունը ներկայացրեց  ՎՊ խորհրդի անդամ  Սեյրան Ավագյանը, ում «Իրավունքը» Իշխան Զաքարյանի բացակայության մասին  մի քանի հարց ուղղեց:

Ի դեպ, մինչ մեր զրույցը ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարց ուղղեց Սեյրան Ավագյանին Իշխան Զաքարյանի բացակայության մասին, սակայն այդպես է հստակ պատասխան չլսեցինք:

 

- Պրն Ավագյան, այս անգամ էլ ինչո՞ւ ԱԺ չի եկել Իշխան Զաքարյանը:

- Ինչ-որ պաշտոնապես ես պետք է հրապարակեի հանձնաժողովի նիստում, արել եմ: Մնացած մանրամասները ճշտեք պրն Զաքարյանից:

- Տեղյակ չե՞ք` ինչու Իշխան Զաքարյանը խորհրդարանում չէ:

- Բայց ձեր հարցում զարմանք տեսա:

- Այո տեսաք, եւ զարմանք կա ոչ միայն իմ հարցում: Ցանկանում ենք իմանալ` ինչո՞ւ ՎՊ նախագահն ԱԺ չի եկել:

- Շատ լավ: Ես նիստում ասացի, որ նա չէր կարող մասնակցել: Մանրամասները, իհարկե, ճշտեք պրն Զաքարյանից, զարմանալու ոչինչ չկա:

- Գլխավոր դատախազը հայտարարեց, որ ոչ մի փաստաթուղթ ՎՊ-ից չենք ստացել,  մինչդեռ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, որ ՎՊ-ի նախագահն ասել է, թե փաստաթղթերն ուղարկել է: Հիմա  կա՛մ ՎՊ-ն ճիշտ չի ասում, կա՛մ  գլխավոր  դատախազը:

- Հարցը նաեւ երրորդ կողմ ունի` հարցադրողները: Հնարավոր է, որ հենց շան գլուխն այնտեղ թաղված լինի: Որովհետեւ պրն Կոստանյանն ասում է, որ ՎՊ-ն քրեական գործ դատախազություն չի ուղարկել, դա ճշմարտություն է: Մենք ոչինչ էլ դատախազություն չենք ուղարկել: Բայց այն, որ դատախազությունը  ՎՊ-ին տեղյակ է պահել, որ մեր հաշվետվության հրապարակումից հետո իրենք տեղյակ են պահել վերահսկիչ պալատին, որ ամբողջ ծավալով քրեական գործ է հարուցված: Այդ պաշտոնական գրությունը ես հրապարակել եմ ԱԺ-ի լիագումար նիստում:

- Այսինքն` ՎՊ-ն փաստաթղթեր չի ուղարկել, բայց դատախազությունը քրեական գործ է  հարուցե՞լ:

- Կարող է այդպես լինել: Բայց քանի որ ամբողջ ծավալով քրեական գործ է բացվել, ՎՊ-ն ավելորդ է համարել առանձին գործեր էլ ուղարկել:

- ՎՊ-ն որքանո՞վ է  հետեւողական, որ իր  հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործերը  լիարժեք բացահայտվելուն:

- Այն պահից, երբ դատախազությունը սկսում է իր աշխատանքը ՎՊ-ի աշխատանքի  արդյուքների հիման վրա, գործառույթն արդեն դատախազության տիրույթում է, ոչ թե վերահսկիչ պալատի: Կարծում ենք` դատախազությունն էլ կդրսեւորի հետեւողականութուն եւ ՎՊ-ի միջամտության կարիքն այստեղ չի լինի, եւ օրենքով այդ միջամտությունը տրված էլ չէ:

- Իշխան Զաքարյանը որքա՞ն ժամանակ պիտի  խուսափի լրագրողներից, հանրությունից ու իր փոխարեն Ձեզ ուղարկի ԱԺ:

- Ձեր կարճ հարցազրույցի ընթացքում փոքր-ինչ աղավաղում տեղի ունեցավ: Ձեր հարցի մեջ սխալ կա: Իշխան Զաքարյանը երբեք չի խուսափել լրատվության հետ շփվել:

- Մեր այս հարցադրումը, որը Դուք, չգիտես ինչու, աղավաղում համարեցիք,  հետաքրքրում է նաեւ պատգամավորներին` ինչո՞ւ եք  Դուք Իշխան Զաքարյանի փոխարեն ներկայանում ԱԺ-ում:

- Դուք ճիշտ եք, որ հարցն ուղղեցին, բայց ես մեկ անգամ եւս կրկնեմ`հանձնաժողովի նիստում այդ հարցի սպառիչ  պատասխանը տրվեց:

- Բայց այդքան էլ սպառիչ էր պրն Ավագյան, ամբողջ հարցը հենց դա է:

- Չէ, սպառիչ էր: Բյուջեի կատարողականի պատրաստումը ես եմ համակարգում: ՎՊ-ի ծրագիրը, գործառույթներն ու խնդիրները, համակարգումը բաշխվում է ՎՊ-ի խորհրդի անդամների միջեւ: Քանի որ Իշխան Զաքարյանը զբաղված էր, ու չէր կարող այսօր գալ նիստին հարգելի պատճառով…

- Հարգելի պատճառն էլ որ ասեք, լավ կլիներ:

- Այդ հարցի մասի մենք արդեն  խոսել ենք: Քանի որ հարգելի պատճառով չէր կարող  մասնակցել նիստին, հենց իր առաջարկով  ՎՊ-ի խորհուրդը որոշում ընդունեց, որ ես էլ  ներկայացնեմ:

- Մի քանի օր առաջ ՎՊ-ի նախագահը Շիրակի մարզում լրագրողների հետ զրույցում հրաժարվել էր Վերահսկիչ պալատի հետ կապված որեւէ հարցի պատասխանել: Ինչո՞ւ է պրն Զաքարյանը խուսափողական  մոտեցում որդեգրել:

- Ընդունված կարգ է, որ եթե մարդը մի քանի տարբեր ոլորտներով է զբաղվում, իսկ այդպես լինում է, Իշխան Զաքարյանը  բացառիկ չէ: Ասուլիսի է հրավիրվում  մեկ այլ թեմայով, մարդը իրավասու է եւ կարող է չծավալվել մեկ այլ թեմայի շուրջ` դրա համար կազմակերպելով առանձին ասուլիս:

Հ.Գ. Հիշեցնենք` Իշխան Զաքարյանի փնտրտուքները սկսվեցին ամիսներ առաջ, երբ   պատգամավորները  բարձրաձայնեցին ՎՊ-ի նախագահի կողմից ՎՊ-ի նախորդ տարվա հաշվետվությունը չներկայացնելու փաստը, որն ԱԺ կանոնակարգի խախտում է: Ի դեպ, ՎՊ 2014թ. հաշվետվությունն արդեն ընդգրկվել է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: Այն մինչև այս նստաշրջանի ավարտը՝ մայիս-հունիս ամիսներին պետք է քննարկվի լիագումար նիստի ժամանակ: Չի բացառվում, սակայն, որ Ի. Զաքարյանն այս անգամ էլ խուսափի պատգամավորների առջև հանդես գալուց՝ արձակուրդում գտնվելու  կամ Համահայկական խաղերի գործադիր կոմիտեի նիստ նշանակելու պատճառաբանությամբ:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ