Ա. ՊՈՒԳԱՉՈՎԱՆ 17 ՏԱՐՎԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Արխիվ 12-16Ա. ՊՈՒԳԱՉՈՎԱՆ 17 ՏԱՐՎԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան 17 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ համերգային ծրագրով հանդես կգա Վրաստանում: Այս մասին հայտարարել է Վրաստանի մշակույթի պալատի ներկայացուցիչ Դավիդ Օկիտաշվիլին. «Ալլա Պուգաչովան պետք է ամուսնու հետ միասին բարեգործական համերգ ունենա Վրաստանում: Այս ուղղությամբ այժմ բանակցություններ են տեղի ունենում»,-հայտնել է Դ. Օկիտաշվիլին:
Վրաստանի մայրաքաղաքում Ա. Պուգաչովայի վերջին մենահամերգը տեղի է ունեցել 1998 թվականի նոյեմբերին: Այդ ժամանակ մենահամերգին այցելել էր 9 հազար հանդիստատես: Վրաստանում երգչուհու առաջին մենահամերգը տեղի է ունեցել 1979 թվականին:
2009թ.-ին Ա. Պուգաչովան հայտարարել էր, որ հրաժեշտ է տալու բեմին եւ այդ առիթով համերգային շրջագայություններով հանդես կգա աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաեւ Վրաստանում: Սակայն մենահամերգն այդպես էլ մինչ օրս չի կայացել:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
