Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀՀԿ-ԱԿԱՆ ՉԱԽԿԱԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԲՀԿ-Ի ԿՈՂՔԻ՞Ն

Արխիվ 12-16

ՀՀԿ-ԱԿԱՆ ՉԱԽԿԱԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԲՀԿ-Ի ԿՈՂՔԻ՞Ն

 

Այսօր խորհրդարանում տեղի ունեցավ 2014 թ-ի բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Ժամը 16:00-ին տեղի ունեցավ  Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստը, որն անցկացվեց դռնփակ: Մինչ այդ տեղի ունեցավ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնբաց նիստը, որին ներկա էր պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Ստեփանյանը (չախկալ Արթուրը): Մինչ նիստի սկսվելը, մեծամասնականով ընտրված ՀՀԿ պատգամավոր Արթուր Ստեփանյանը սուսիկ-փուսիկ եկավ ու ոչ ավել, ոչ պակաս  հանգիստ տեղավորվեց ԲՀԿ պատգամավորների կողքին: ԲՀԿ-ականները, բնականաբար, չէին կարող  այդ ամենը չտեսնելու տալ եւ ցածրաձայն ու կատակով  այդ փաստը «երեսով տվեցին» պատգամավորին: Իսկ սուսիկ-փուսիկ չախկալ պատգամավորը մեղմիկ ժպտաց եւ ուշիմ աշակերտի հայացքով սկսեց լսել հաշվետվություն ներկայացնողների ելույթները:

Հ.Գ. Զարմանալի չէ, որ Արթուր Ստեփանյանն իրեն ավելի լավ է զգում, ըստ էության,  բիզնեսմենների կուսակցություն համարվող ԲՀԿ-ի կողքին, քանի որ ՀՀԿ պատգամավորը եւս, ըստ մամուլի հրապարակումների, բիզնես գործունեություն է ծավալում: Տեղին է հիշել ժողովրդական ասացվածքը` «Նմանը զնմանին կգտանե»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ