ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԽԹԱՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՔԱՅԼԵՐ ԵՆ ԱՐՎՈՒՄ»
Արխիվ 12-16ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԽԹԱՆԵԼՈՒ
ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՔԱՅԼԵՐ ԵՆ ԱՐՎՈՒՄ»
Մինչ Հայաստանի` ԵՏՄ-ի անդամ դառնալը, շատ պաշտոնյաներ էին ակնկալում Ռուսաստանի կողմից կատարվելիք ներդրումների` մասնավորապես «Ռոսնեֆտ» նավթային կազմակերպության եւ «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության հավանական ներդրումների մասին: Արդեն մեկ տարի է, որ Հայաստանը ԵՏՄ-ի անդամ է, բայց սպասվելիք ներդրումները կարծես թե ուշանում են:
«Իրավունքի» հետ զրույցում աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը խնդրի առնչությամբ ասաց, որ ինքը տեղյակ չէր` արդյոք «Ռոսնեֆտը» «Նաիրիտ» գործարանի հարցում պատրաստվում էր ներդրումներ անել: «Ինչքանով ես էի հասկանում այդպես չէր: Նրանք ուղղակի պատրաստվում էին արտադրել բուտադիենային կաուչուկ»,- ասաց Հարությունյանը:
Խոսելով ընդհանրապես ներդրումների մասին` Դավիթ Հարությունյանի խոսքով `աշխարհում ներդրումային կլիման փոխվել է երկու տարվա ընթացքում: «Կարծում եմ` սրա մասին պետք է խոսել: Լրացուցիչ քայլեն են ձեռնարկվում ներդրումները խթանելու ուղղությամբ»,- եզրափակեց նախարարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
