ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻՑ ԲԱՑԻ` ՓՆՏՐՈՒՄ ԷԻՆ ՆԱԵՎ ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԻՆ
Արխիվ 12-16ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԻՆ
ԱԺ-ի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն` խորհրդարանում ներկայացվեց "Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին" տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր Արտակարգ իրավիճակների, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության կառույցներին: Զեկուցողների շարքում նշված էր նաեւ նախարար Արմեն Երիցյանը: Սակայն, ինչպես նկատեց ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը, վերոնշյալ ոլորտներին առնչվող զեկույցները փոխնախարարների կամ ավելի ստորադաս պաշտոնյաների մակարդակով էր ներկայացվում: Արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը ի պատասխան այս հարցին` ասաց, որ նախարարը ՀՀ նախագահի հետ աշխատանքային այցով մեկնել է Արագածոտն ու Շիրակի մարզ:
Հիշեցնենք` բացի Արմեն Երիցյանից` այսօր խորհրդարանում փնտրում էին նաեւ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
