"ԺԱՌԱԳՈՒԹՅԱՆ", ՕԵԿ-Ի, "ՀԱԿ"-Ի ՀԱՄԱՐ ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԱՆՀԵՏԱՔՐՔԻ՞Ր Է
Արխիվ 12-16"ԺԱՌԱԳՈՒԹՅԱՆ", ՕԵԿ-Ի, "ՀԱԿ"-Ի ՀԱՄԱՐ ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
ԱՆՀԵՏԱՔՐՔԻ՞Ր Է
Այսօր խորհրդարանում քննարկվում էր նախորդ տարվա բյուջեի հաշվետվությունը, որին մասնակցում էին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Ընդ որում` բավական ակտիվ էին ԲՀԿ պատգամավորները: Որքան էլ զարմանալի թվա, բայց ԱԺ-ի ամենաակտիվ խմբակցություն համարվող ՕԵԿ-ը ներկա չէր բյուջետային քննարկումներին: ՀԱԿ-ը, "Ժառանգությունը" եւս չէին մասնակցում: Վերոնշյալ խմբակցությունների բացակայությունը տարբեր պատճառներով կարող է լինել: Օրինակ, բյուջեի հաշվետվությունն ուղիղ եթեր չի հեռարձակվում, հետեւաբար, խմբակցությունների համար, ըստ երեւույթին, անհետաքրքիր են բյուջեի հաշվետվությանն առնչվող քննարկումները: Իսկ, միգուցե, թունդ ընդդիմադիրներն արդեն ասելի՞ք չունեն…
