Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԹՈՒՂԹ ՈՒ ԳՐԻՉ ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ 98 ՄԼՆ ԴՐԱՄ Է ԾԱԽՍԵԼ

Արխիվ 12-16

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԹՈՒՂԹ ՈՒ ԳՐԻՉ ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ 98 ՄԼՆ ԴՐԱՄ Է ԾԱԽՍԵԼ

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց` ինչու է ԿԲ-ն 27 մլն դրամ ծախսել մասնագիտական գրականության ձեռքբերման, 39 մլն դրամ` կապի միջոցների, 98 մլն դրամ տնտեսական նյութերի ու արագամաշ առարկաների դուրսգրման համար: ԿԲ նախագահն իրեն բնորոշ հանդարտությամբ ու անտարբերությամբ ասաց, որ ներկայացված թվերը շատ չեն: Մասնագիտական գրականություն ասելով` պետք է հասկանալ մասնագիտական գրքեր, ամսագրեր: "Կան գրքեր, որոնք ոչ մի կայքում հնարավոր չէ գտնել",- պատասխանեց Ջավադյանը: Ինչ վերաբերում է կապի միջոցների համար 39 մլն դրամ ծախսելուն, ԿԲ նախագահի խոսքով` այդ ծախսը վերաբերում է միջազգային կապուղիներից օգտվելուն ու միջազգային փոխանցումներ արվելուն: 98 մլն դրամ տնտեսական նյութերի ու արագամաշ առարկաների դուրսգրման համար ծախսը եւս նորմալ համարեց Արթուր Ջավադյանը: Ի պատասխան` ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն իր զարմանքը հայտնեց` ասելով, որ թուղթ ու գրիչ ձեռք բերելու համար ինչպե՞ս կարելի է 98 մլն դրամ ծախսել: Հետաքրքիր է, երբ պրն Ջավադյանն ասում է, որ մասնագիտական գրականություն են ձեռք բերել, հարց է առաջանում` որտեղից եւ քանի օրինակով, որ 27 մլն դրամը, կարելի է ասել, քամուն են տվել: Կամ ինչպիսի որակի թուղթ ու գրիչ են գնել, որ դրա համար էլ 98 մլն դրամ է ծախսվել: Այն առնվազն պետք է լինի կամ ոսկուց, կամ, եթե մի քիչ համեստ գտնվեն` ոսկեջրած:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ