Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԻՄ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՄ ԱԲՈՎՅԱՆԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Արխիվ 12-16

ԻՄ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՄ ԱԲՈՎՅԱՆԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ


Հարցազրույց Աբովյանի քաղաքապետի թեկնածու ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ
-Պրն Գեւորգյան, այսօրվանից սկսվում է քարոզարշավը, ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները:
- Իմ հնարավորությունները ես գնահատում եմ շատ բարձր: Այդ վստահությունն ինձ տալիս է իմ թիմը, համախոհներիս մեծ բանակը, աբովյանցիների այն ստվար հատվածը, ովքեր լավ են հասկանում, որ մեր քաղաքի խնդիրները հնարավոր է լուծել միայն հետեւողական ու տքնաջան աշխատանքի շնորհիվ, առանց հեղափոխական ցնցումների, առանց ամբոխահաճության ու անձնական ամբիցիաների: Ես ընտրել եմ առաջին ճանապարհը ու վստահ եմ, որ մեր քաղաքի բնակիչներն էլ, լսելով բոլոր թեկնածուներին, ծանոթանալով նրանց ծրագրերին ու գաղափարներին, կմիանան մեզ` Աբովյանն ավելի բարեկեցիկ, ապրելու ու աշխատելու համար ավելի հարմարավետ դարձնելու համար:
- Այս ընտրություններում Աբովյանի համար աննախադեպ մեծ թվով թեկնածուներ են հայտ ներկայացրել: Ինչո՞վ է դա պայմանավորված, ո՞ւմ եք համարում Ձեր հիմնական մրցակիցը:
- Այո, Դուք շատ ճիշտ նկատեցիք, որ այս ընտրություններում բավականին մեծ թվով թեկնածուներ են մասնակցում նախընտրական մրցավազքին: Այդ փաստը կարելի է միայն ողջունել, քանի որ աբովյանցին այս դեպքում ունի ընտրության լայն հնարավորություն, իսկ թեկնածուների բազմազանությունն ապահովում է ընտրությունների մրցակցային բնույթը: Բացի այդ, երբ բոլոր հավակնորդները մրցասպարեզում են, հաղթանակն ավելի մեծ արժեք ունի: Առաջադրված բոլոր թեկնածուներին էլ ճանաչում եմ, հարգում եմ առաջադրվելու նրանց սահմանադրական իրավունքը: Եթե մարդիկ որոշել են առաջադրվել որպես թեկնածու, ուրեմն ինչ որ բանի հույս ունեն, այնպես որ, բոլորն էլ մրցակիցներ են, բոլորին էլ մաղթում եմ քաղաքակիրթ պայքար ու արդար մրցակցություն:
- Ձեր անձի շուրջ հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան: Հայաստանում դեռ չեմ հիշում դեպք, որ տեղական ընտրություններում որեւէ մեկին այդքան քաղաքական ուժեր ու հայտնի մարդիկ սատարեին: Կարծես դարձել եք "համազգային կոնսոլիդացիայի" կերպար: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին:
- Նախեւառաջ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանցից, անհատներից, քաղաքական ուժերից, ովքեր ինձ աջակցելու կամ սատարելու հայտարարությամբ են հանդես եկել: Այդ հանգամանքն ինձ ավելի է պարտավորեցնում, ավելի է մեծացնում պատասխանատվությունը: Ես լավ եմ գիտակցում, որ այդ դեպքում այլընտրանք չունեմ. ես չեմ կարող հուսախաբ անել իմ թիմակիցներին, չարաշահել հասարակության մեջ հայտնի մարդկանց եւ կառույցների վստահությունը: Սա նշանակում է, որ իմ գործունեությունը լինելու է տեսանելի բոլորի համար: Ես նախընտրում եմ բաց, թափանցիկ եւ հրապարակային աշխատանքը: Քաղաքապետարանի դռները բաց են լինելու բոլորի համար:
- Նաեւ շատ են խոսում, որ Ձեր օգտին կիրառվում են վարչական լծակներ, քարոզարշավը վարում եք խախտումներով եւ այլն:
- Այդպիսի լուրեր տարածողները, մեծ հաշվով, կամ լավ չգիտեն ընտրական օրենսդրությունը, կամ էլ ուղղակի զբաղվում են "սեւ" քարոզչությամբ: Այնուամենայնիվ, ես հակված եմ առաջին տարբերակին, որ շատ դեպքերում, լավ ծանոթ չլինելով ընտրական օրենսդրությանը` նմանատիպ մեղադրանքներ են հնչեցվում: Օրինակ` ընտրական օրենսդրությունը թույլ է տալիս, ընտրությունները նշանակվելուց հետո, թեկնածուներին բացել նախընտրական շտաբներ: Երբ ես օգտվեցի այդ իրավունքից, մամուլում լուրեր տարածվեցին, իբր թե ես ժամկետից շուտ քարոզչական պաստառներ եմ փակցրել: Մինչդեռ դրանք ընդամենը իմ նախընտրական շտաբներն էին: Նույնը վերաբերում է նախընտրական հանդիպումներին: Այդպիսի հանդիպումներ տարբեր մարդկանց, կոլեկտիվների հետ ես ունեցել եմ մինչեւ իմ առաջադրվելը եւ մինչ պաշտոնապես թեկնածուի կարգավիճակ ստանալը: Այնպես որ, այս հարցերում մենք խստորեն հետեւում ենք օրենքի տառին: Ինձ խախտումներով ընտրություններ պետք չեն: Ես դրա կարիքը չունեմ, ինչպես չունեմ վարչական լծակների օգնությամբ քվեների ապահովման խնդիր: Աբովյանցին լավ գիտի, ինչի համար է գնալու ընտրության եւ ամենակարեւորը` ում է ընտրելու:
- Ինչպե՞ս եք գնահատում Աբովյանի նախորդ քաղաքապենտերի աշխատանքը:
Իմ սկզբունքների մեջ չի մտնում որեւէ անձի քննադատելը, կամ նախորդների աշխատանքը փնովելով` վարկանիշ հավաքելը: Ես կարող եմ նշել, որ մեր քաղաքի բոլոր ղեկավարներն էլ իրեց կառավարման ժամանակաշրջանում թողել են ուրույն ձեռագիր, կատարել են քաղաքի համար տեսանելի աշխատանքներ: Ես իմ պարտքն եմ համարում շարունակել բոլոր լավ ավանդույթները, որոնք ձեւավորվել են մեր քաղաքում` այս տարիների ընթացքում, հետեւողական աշխատանքով ու քար-քարի վրա դնելով` շենացնել մեր քաղաքը, մեր համայնքը, մեր երկիրը:
- Ընտրությունների ժամանակ բոլոր թեկնածուներն էլ իրար գրեթե կրկնում են, ճոխ-ճոխ խոստումներ են տալիս: Ինչո՞վ եք դուք առանձնանում:
- Դե, նախընտրական խոստումները քարոզարշավի անբաժանելի մասն են: Կան թեկնածուներ, ովքեր չեղած պաշտոններ են բաժանում, կան թեկնածուներ, ովքեր հանդես են գալիս "փրկչի" կերպարով, մեկ ուրիշները աջուձախ քննադատելով` փորձում են ընդդիմադիր ընտրազանգվածի համակրանքը շահել: Ես հանդես եմ գալիս Աբովյանի զարգացման իմ տեսլականով, որի հիմքում ընկած է քաղաքի շարունակական զարգացման հայեցակարգը: Աբովյանում այս տարիներին տեսանելի աշխատանքներ են կատարվել տարբեր ոլորտներում, սակայն դա չի նշանակում, որ քաղաքում խնդիրներ չկան: Դրանք առկա են ու դրանց լուծման լավագույն գրավականը ես տեսնում եմ մարզային իշխանության, կենտրոնական կառավարության ու միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցության մեջ: Իմ ընտրվելու դեպքում այս երեք օղակների հետ աշխատանքը կլինի առավել արդյունավետ, ու աբովյանցիները դա կտեսնեն քաղաքի բյուջեի, կառավարության կողմից քաղաքում իրականացվող նպատակային ծրագրերի ավելացման եւ այլնի տեսքով: Իմ խորին համոզմամբ, Աբովյանը հնարավոր է դարձնել Հայաստանի ամենօրինակելի համայնքը, իսկ դրա համար հարկավոր է հետեւողական ու տքնաջան աշխատանք, միասնական ջանքերի մեկտեղում, համերաշխության ու հանդուրժողականության մթնոլորտ: Ինձ համար Աբովյանում յուրայիններ եւ օտարներ չկան, բոլորս էլ մեկ ընտանիք ենք... Այնպես որ, մարդկային ջերմ հարաբերություններ, փոխադարձ հարգանք եւ հանդուրժողականություն` սրանք են լինելու քաղաքապետարանի գործունեության հիմնական սկզբունքները:
- Եվ վերջում` Ձեր կանխատեսումները:
– Ընդհանրապես ասում են, որ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, բայց ես համոզված եմ` ամեն ինչ լավ է լինելու, ու մենք միասին ենք նշելու աբովյանցիների հաղթանակը:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ