Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ՆՄԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ ՌԴ-ՈՒՄ, ԱՄՆ-ՈՒՄ, ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՐՈՒՑՎՈՒՄ ԵՆ ՀԱՐՅՈՒՐՆԵՐՈՎ». ՓԱՍՏԱԲԱՆ

Արխիվ 12-16

«ՆՄԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ ՌԴ-ՈՒՄ, ԱՄՆ-ՈՒՄ, ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՐՈՒՑՎՈՒՄ ԵՆ ՀԱՐՅՈՒՐՆԵՐՈՎ».

ՓԱՍՏԱԲԱՆ

 

Այսօր տեղի ունեցած ասուլիսում «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության ղեկավար, փաստաբան Լեւոն Բաղդասարյանն ասել է. «Նոր երեւան եկած հանգամանքով վարույթ հարուցելը դեռ չի նշանակում, որ տվյալ անձին սխալ են դատել, այլ նշանակում է վարույթ հարուցել ճշտելու համար այն փաստերի իրողությունը, որոնք քննության ժամանակ ի հայտ են եկել, կամ էլ նորագույն գիտությամբ բացահայտվել է, որ տվյալ անձը չէր կարող այդ հանցագործությունը կատարել» Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի, Սողոմոն Քոչարյանի, Արթուր Մկրտչյանի, Տիգրան Ավետիսյանի, եւ այլոց գործերի հետ նոր երևան եկած հանգամանքների, դատական սխալների, դատաիրավական համակարգի դեմ ազատազրկվածների  բողոքների մասին հարցերին անդրադարձան «Լև Գրուպ» փաստաբանական ընկերության տնօրենը, Մհեր Ենոքյանի ներկայացուցիչներ՝ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի հիմնադիր Զարուհի Մուրադյանը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» անդամ Ռոբերտ Ռևազյանը , կինոգետ, բանասեր Արծվի Բախչինյանն ու «Հետքի» լրագրող Զարուհի Մեջլումյանը: Իրավաբան Լեւոն Բաղդասարյանն անդրադառնալով ցմահ դատապարտյալների գործերին, մասնավորապես, Մհեր Ենոքյանի խնդրին ասաց. «Ինչ ենք ցանկանում մենք: Ասում ենք պետական լիազոր մարմին, նոր երեւան եկած հանգամանքներով հարուցի վարույթ: Նման վարույթներ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, Ռուսաստանում տարեկան հարուցվում են հարյուրներով, որոնց որոշակի տոկոսով էլ վերանայվում են քրեական գործեր, որի արդյունքում անձին արդարացնում են կամ պատիժը թեթեւացնում»:

Ի դեպ, պարոն Բաղդասարյանն իր խոսքում ասաց մի բան, որը դարձյալ կարող է հնարավոր նոր երեւան եկած հանգամանք դառնալ. «Դեպքից քսան տարի անց միջազգային փորձագիտական կենտրոնը տալիս է եզրակացություն, որ քրեական գործի նյութերում եղած դեպքի վայրի եւ այլ դատաբժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ փորձագետը տալիս է մի գնահատական, միանշանակ Մհեր Ենոքյանը չի եղել սպանություն կատարող անձը, ինչպես նաեւ կասկածի տակ է դրվում այլ անձի չափից դուրս հավասարակշռված, իրարամերժ ցուցմունքները»:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ