ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ ՀԱՅՑԸ ԲԱՎԱՐԱՐԱԾ ԴԱՏԱՎՈՐ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
Արխիվ 12-16ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
"Իրավունքն" արդեն տեղեկացրել է մայիսի 14-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի կայացրած դատավճռի մասին: Դատավորը միացավ "Իրավունքի" դեմ արդեն երկրորդ տարին ընթացող հալածանքի ալիքին, որի ակունքում, ինչպես վերջերս պարզվեց, կանգնած են նարնջագույն հեղափոխությունների հայտնի ֆինանսավորող Ջորջ Սորոսը եւ համասեռամոլության համաշխարհային լոբբինգի բավականին հզոր ուժերը:
"Իրավունք" թերթում տպագրված` խմբագիր Հովհաննես Գալաջյանի հրապարակախոսական հոդվածի առիթով համասեռամոլության համաշխարհային լոբբինգի բավականին հզոր ուժերը նախաձեռնեցին չորս դատավարություն: Դատական պրակտիկայում չլսված բան է, որ մի հոդվածի կապակցությամբ ընթանան 4 տարբեր դատեր: Երեք դատական վճիռներից երկուսով, այդ թվում Վերաքննիչ դատարանի վճռով, "Կոնչիտայի վկաները" մերժվում են, իսկ Գալաջյանի հոդվածում որեւէ վիրավորանք կամ զրպարտանք չի նկատվում, եւ հայցը համարվում է ամբողջությամբ անհիմն եւ իրավազուրկ: Իսկ ահա Արայիկ Մելքումյանը ոչ միայն հաշվի չառավ, որ հայցը ներկայացրել են օրենքով սահմանված ժամկետից ուշ, ըստ էության, թքած ունեցավ իր կոլեգաների` առաջին եւ վերադաս դատական ատյանների դիրքորոշման վրա:
Թե ինչպես կարող են լինել նույն լրագրային հոդվածի շուրջ երկու իրարամերժ դատական ակտ` հետեւությունները թողնվում է ընթերցողին եւ Արդարադատության խորհրդին, սակայն հենց Մելքումյանի նմանների գործունեության հետեւանքով է, որ հասարակությունը բացարձակ վստահություն չունի դատական համակարգի նկատմամբ: Նշենք, որ նա Գալաջյանի հոդվածը համարել է զրպարտիչ եւ պաշտպանել համասեռամոլների լոբբիստներին` պահանջելով գումար եւ նույնիսկ ներողություն խնդրել:
Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի 2014թ.-ի տվյալների համաձայն` վերոնշյալ դատավորը, պարզվում է, այդքան էլ վատ չի ապրում: Երիտասարդ դատավորը հայտարարագրել է 10.000.000 մլն դրամ արժողությամբ "LEXUS RX 350" ավտոմեքենա: Նախորդ տարում Արայիկ Մելքումյանի դրամական միջոցները կազմել են 15.000.000 մլն դրամ, 30.000 ԱՄՆ դոլար: Ըստ հայտարարագրի` դատավոր Մելքումյանի եկամտի միակ աղբյուրը նրա աշխատավարձն է` 7.631.540 դրամ:
Արայիկ Մելքումյանի կինը` Ռոզա Մելքոնյանը, ըստ հայտարարագրի, ամուսնուց "հարուստ է"` 20.000.000 մլն դրամ, 25.000 դոլար, 30.000 եվրո:
Հետաքրքիր է, եթե Մելքումյանների ընտանիքի ապրուստի միջոցն աշխատավարձն է, ինչ միջոցներով են նրանք այսքան գումար հայտարարագրել:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
