"ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ԴԵՌ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ Է"
Արխիվ 12-16ԴԵՌ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ Է"
Խորհրդարանում մեկնարկել է 2014 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները: Ներկայացնելով անցյալ տարվա բյուջեի կատարողականըª ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԸ մասնավորապես ասաց. "Հայաստանի տնտեսական ցուցանիշները, բնականաբար, կապված են համաշխարհային տնտեսության անկման հետ, այդ թվումª նաեւ ՀՀ գործընկեր պետությունների: Մասնավորապեսª տնտեսական աճի ցածր ցուցանիշը ՌԴ-ի տնտեսության ցածր աճով է պայմանավորված: Հաշվետու տարվա համար արձանագրված ցուցանիշներով` գնաճը եղել է 4,6 տոկոս: Ավելացել է նաեւ գործազրկության թիվը, այն նախորդ տարվա համեմատ աճել է 1,4 տոկոսով կամ գործազուրկների մակարդակը հասել է 17,6 տոկոսի: Անցյալ տարի պետական աշխատողների աշխատավարձերը բարձրացել են 9 տոկոսով, իսկ մասնավոր սեկտորում` 7,3 տոկոսով: 2014 թվականին նվազել են արտահանման աճի եւ ներմուծման աճի տեմպերը, ինչը կապված է համաշխարհային տնտեսության ցածր աճով, ինչպես նաեւ համաշխարհային շուկայում ռուսական ապրանքի գների անկմամբ: ՀՀ պետական բյուջեից արտաքին պարտքի սպասարկման համար ծախսվել է 61 միլիարդ դրամ, 28 միլիարդ դրամ տրամադրվել է սուբսիդիաներին: 2013թ. համեմատ` 2014 թվականին ավելի շատ է ծախսվել պետության պահուստային ֆոնդից` 47 միլիարդ":
Իհարկեª նոր բան ասվածում չկա. անկախ այս թվերից էլ բոլորի համար ակնհայտ է, որ անցած տարին Հայաստանի տնտեսության համար ծանր էր, եւ այդ բարդ իրավիճակը շարունակվում է այս տարի եւս: Իհարկեª կան մի շարք օբյեկտիվ պատճառներ, սկսած ռուսական տնտեսության վիճակից, վերջացրածª համաշխարհային անկումներով: Քիչ չեն նաեւ սուբյեկտիվ պատճառները: Բայց կարեւորը հանրագումարն է, որն էլ, անկախ պատճառներից, Հայաստանի եւ հայաստանյան քաղաքացու օգտին չէ: Եվ այս ամենից հետոª պարոն Ջանջուղազյանը մեկ այլ չարչրկված գործոնի եւս անդրադարձավª Հայաստանի պետական պարտքին. "Հայաստանն ունի նաեւ արտաքին պարտքի նվազ բեռ, 2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4 մլրդ 441,5 մլն դոլար, որից արտաքինը` 3 մլրդ 345,3 մլն դոլար է":
Մեր այն հարցին, թե որքանով է պետական պարտքը այս պահի դրությամբ ռիսկային, ֆինանսների փոխնախարարը նկատեց.
- Թե ինչքանով է պարտքը վտանգավոր, գնահատվում է որոշակի չափորոշիչների հիման վրա: Ընդունված է, որ արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը երբ գերազանցում է 60%-ը, դառնում է կառավարման ու կայունության տեսակետից ռիսկային: Մեր պետական պարտքը դեռեւս գտնվում է կառավարելի մակարդակում: Հայաստանը գնահատվում է որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր: Ամեն դեպքում` նախորդ տարվա համեմատ պարտքը նվազել է` պայմանավորված կոնկրետ գործառույթներով` մարումների-ստացումների գործոնով: Իսկ փոխարժեքի գործոնը ՀՀ պարտքի վրա հակառակ ազդեցությունն է ունեցել:
- Տեսակետներ կան, որ այս տարվա կանխատեսվող տնտեսական 4 տոկոս աճը չի ապահովվի: Դուք նման մտավախություն ունե՞ք:
- Այս տարվա առաջին եռամսյակին նախանշված ցուցանիշները կատարվել են, երկրորդ եռամսյակում էլª ըստ համապատասխան ծրագրի են ընթանում: Իհարկեª կան շատ մեծ ռիսկեր, որոնք կախված են ներքին տնտեսական ցուցիչներից, ԵՏՄ-ում ընթացող գործընթացներից, ՌԴ դեմ պատժամիջոցներից եւ այլն: Շուտ է հիմա գնահատականներ տալը, կլինի` կիմանաք: Ներկա պահին ունենք ռիսկեր, բայց մենք ընթացքը նորմալ գնում ենք:
"ԲԱԶՄԱԹԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՐՈՂ ԷԻՆ ՆՊԱՍՏԵԼ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԱՃԻ"
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆՆ էլ մեզ հետ զրույցում անդրադառնալով 2014թվականի բյուջեի կատարողականին ասաց.
- Բյուջեի կատարողականը վատ եմ գնահատում, ցածր, որովհետեւ հիմնական նպատակադրումը տնտեսական աճ չի ապահովվել: Հասկանալի է, որ տարբեր պատճառներ կան, այդ թվումª նաեւ արտաքին ազդեցության, բայց ներքին կյանքում էլ բազմաթիվ քաղաքականություններ կարող էին նպաստել էլ ավելի բարձր աճի, քան արձանագրված է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
