«ԱՆՈՐԱԿ ԱՊՐԱՆՔԸ ՊԵՏՔ Է ՏՆՏԵՍՎԱՐՈՂԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԻ` ԱՆԿԱԽ ԵՐԱՇԽՔԻԱՅԻՆ ԿՏՐՈՆԻ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒՑ»
Արխիվ 12-16«ԱՆՈՐԱԿ ԱՊՐԱՆՔԸ ՊԵՏՔ Է ՏՆՏԵՍՎԱՐՈՂԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԻ` ԱՆԿԱԽ ԵՐԱՇԽՔԻԱՅԻՆ ԿՏՐՈՆԻ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒՑ»
Մեր սպառողները պարբերաբար են բարձրաձայնոմ առեւտրային գործունեություն ծավալող կառույցներից գնված ապրանքը ետ վերադարձնել չկարողանալու մասին: Ավելին` վերջին շրջանում որոշ առեւտրային կառույցներ հատկապես անորակ ապրանքը ետ չեն ընդունում` պատճառաբանելով, որ երաշխիքներ սպառոողին չեն տվել: Հայաստանի սպառողների շահերի պաշտպանության ազգային ակադեմիայի փոխնախագահ, ապրանքների և ծառայությունների որակի վերլուծության դեպարտամենտի ղեկավար Մելիտա Արիստակեսյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ եթե սպառողն ունի դրամարկղային ՀԴՄ կտրոն, դա արդեն բավարար է անորակ ապրանքը ետ վերադարձնելու համար: Կան, իհարկե, ապրանքներ (կոսմետիկա, ներքին օգտագործման հագուստ եւ այլն) որոնք ենթակա չեն հետ վերադարձի, բայց կան ապրանքներ, որոնք հետ վերադարձի ենթակա են, հատկապես եթե սպառողը ողջամիտ ժամկետում է հետ վերադարձրել ապրանքը:
Ինչ վերաբերում է երաշխիքայի կտրոնի բացակայությանը, սպառողների շահերի պաշտպանը հիշեցրեց` ամեն ապրանքի համար երաշխիքային կտրոն չեն տալիս: Բացի այդ` երաշխիքային կտրոնը պետք է տնտեսվարողին տրամադրի ապրանք արտադրողը: «Եթե արտադրանքն անորակ է, տնտեսվարողը պետք է այն հետ վերցնի: Իսկ եթե խնդիր է առաջանում, քաղաքացիները կարող են դիմել սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կառույցների»,- հորդորեց Մելիտա Արիստակեսյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
