ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԿԵՆԴԱՆԻ ԼԵԳԵՆԴԸ
Արխիվ 12-16Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում մի ինքնատիպ ցուցահանդես բացվեց "Գեղանկարիչ ԱՐՄԵՆ ԱԹԱՅԱՆԸ եւ իր աշակերտների աշխատանքները" թեմայով: Տվյալ պարագայում ուսուցիչը 93-ամյա գեղանկարիչն է, որի ծննդյան օրվան էր նվիրված այս հետաքրքիր ու ինքնատիպ ցուցադրությունը: Բարեմաղթանքները ընդունում էր ինքը` գործող, ստեղծագործող նկարիչը, ով իր վերջին բնանկարը հենց նախորդ օրն էր ավարտել, բայց չէր հասցրել ցուցահանդես բերել:
"Բարեբախտաբար, իմ ստեղծագործական կյանքում դադարներ չեմ ունեցել, թերեւս չհաշված Մեծ հայրենական պատերազմը, որի հաղթանակած զինվորն եմ ես,- ասում է Ա. Աթայանը,- հենց ստեղծագործությունն է ինձ լիցքեր տալիս, մղում անընդհատ որոնումների, միշտ գեղեցիկի հետ լինելու իրողություն: Եվ երբ սրանից 6 տարի առաջ դարձա "Հայկական ներկապնակ" ծրագրի մասնակից, հասկացա, որ այլեւս իմ տարիքը խոչընդոտ չի լինելու ստեղծագործելու համար: Ինձ համար տարին բոլոր բնության գրկում ստեղծագործելը սովորական ու անհրաժեշտ դարձավ: Այդ ծրագրի շրջանակներում եղել ենք Արցախում, Հայաստանի բոլոր գործող շրջաններում ու կտավին հանձնել մեր երկրի հրաշալի բնապատկերները` նաեւ տարբեր երկրներից եկած նկարիչների հետ":
ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
