ԲԱՔՎՈՒՄ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԱԾ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ 50 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ
Արխիվ 12-16
ԲԱՔՎՈՒՄ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԱԾ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ 50 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ
Մայիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը անդրադարձավ նաեւ խրախուսական պարգեւներին, որոնք սպասում են հայ մարզիկներին Բաքվում լավ հանդես գալու դեպքում:
«Բաքվի Խաղերի ոսկե մեդալակիրը ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից կստանա 50 հազար դոլար, արծաթե մեդալակիրը՝ 30 հազար դոլար, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 20 հազար դոլար: Բաքվում Հայաստանի պատվիրակությունը կլինի 53 հոգանոց կազմով»,- նշեց Հրաչյա Ռոստոմյանը:
Անդրադառնալով մեր անվանի մարզիկների մասնակցության հարցին պարոն Ռոստոմյանը նշեց. «Ըմբիշ Միհրան Հարությունյանը նախնական հայտավորված չէր, սակայն նա Հայաստանի Օլիմպիական կազմի լիիրավ անդամ է եւ ցանկություն է հայտնել մեկնել Բաքու: Ինչ վերաբերում է աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին եւ Արսեն Ջուլֆալակյանին, ապա նրանց հարցրեք, թե ինչու չեն մասնակցելու մրցմանը: Ես հպարտ կլինեի, որ նրանք մասնակցեին»:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
