ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉԸ ԲԱՔՈՒ ՉԻ ՄԵԿՆՈՒՄ` ՈՐՊԵՍ ԲՈՂՈՔ
Արխիվ 12-16ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉԸ ԲԱՔՈՒ ՉԻ ՄԵԿՆՈՒՄ` ՈՐՊԵՍ ԲՈՂՈՔ
Բաքվում կայանալիք Եվրոպական 1-ին խաղերը սարերի հետեւում չեն, եւ մարզական այն ֆեդերացիաները, որոնք պատրաստակամություն են հայտնել մասնակցել այս ստուգատեսին, ներկայացնում են այն մարզիկների անունները, ովքեր կպաշտպանեն Հայաստանի մարզական պատիվը այս սկզբունքային մրցահարթակում: Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը նույնպես ներկայացվեց: Այսպեսª թիմը մրցահարթակ է մեկնելու հետեւյալ կազմովª Ռոման Ամոյան (59 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Կարապետ Չալյան (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյան (85 կգ): Աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանը եւ Արսեն Ջուլֆալակյանը հրաժարվել են մեկնել: Ջուլֆալակյանին հրաժարվել ստիպել է Բաքու այցելության նախկին փորձը: Գումարածª հայ մարզիկը հաշվի է առել նաեւ Բաքվում առաջարկվող պայմաններն ու օդից կախված անվտանգությունը: Իսկ Արթուր Ալեքսանյանի դրդապատճառներին "Իրավունքը" դեռ կանդրադառնա:
Ինչ վերաբերում է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականին, ապա գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը ներկայացրել է հետեւյալ կազմը. 57 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Գարիկ Բարսեղյանը, 61-ումª Վոլոդյա Ֆրանգուլյանը, աշխարհի 2013 թվականի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը հանդես կգա 66 կգ-ում, Գրիգոր Գրիգորյանըª 74 կգ, Մուսա Մուրտազալիեւըª 85 կգ: Իսկ հավաքականի նորեկ Լեւան Բերիանիձեն Հայաստանը կներկայացնի 125 կգ քաշային կարգում:
Ավելի վաղ ներկայացրել ենք նաեւ Բաքու մեկնող մեր մյուս մարզաձեւերի եւ մարզիկների անունները: Մասնավորապես, որ բռնցքամարտիկներին 49 կգ քաշային կարգում կներկայացնի Արտյոմ Ալեքսանյանը, 52-ումª Նարեկ Աբգարյանը, 56-ումª Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 81 կգ քաշային Նիկոլ Հարությունովը: Բայց ահա մեր մարզիկները մրցահարթակ են մեկնելու երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, քանի որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հրաժարվել է մեկնել Ադրբեջան: "Իրավունքը" փորձեց տեղեկանալ պատճառների մասին: "Դավիթ Թորոսյանը հայտնել է, որ չի ցանկանում մեկնել Բաքու, այդպես հայտնելով իր բողոքն այդ երկրի նկատմամբ",- նշեց բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Արամ Մանուկյանը, հավելելով, որ թիմի գլխավոր մարզիչն իր դիրքորոշումը ներկայացրել է եւ այլեւս այս թեմային անդրադառնալ չի ուզում:
Ինչ վերաբերում է Հայաստանի թաեքվանդոյի ֆեդերացիային, որը նախնական համաձայնություն էր տվել մասնակցելու, փոխել է դիրքորոշումը: Արդյունքումª Հայաստանից կմասնակցի մեկ մարզիկª 80 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Երեմյանը, ով մրցաշարին կմասնակցի ֆեդերացիայից անկախª սեփական հովանավորների հաշվին:
Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերը Ադրբեջանի մայրաքաղաքում կանցկացվեն հունիսի 12-28-ը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
