ԲՈՐԻՍ ԳՐԱՉԵՎՍԿԻ. «ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԻ ՓՈՔՐ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՆՈՂ ԹԵՄԱ Է, ԱՅԴ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԵՐ ԱՍՎԱԾԸ»
Արխիվ 12-16ԲՈՐԻՍ ԳՐԱՉԵՎՍԿԻ. «ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԻ ՓՈՔՐ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՆՈՂ ԹԵՄԱ Է, ԱՅԴ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԵՐ ԱՍՎԱԾԸ»
Մանկապատանեկան կինոյի եւ հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամի մշակութային ծրագրերի շրջանակում` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երեւանում էր ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, սցենարիստ, «Երալաշ» մանկական կինոամսագրի գեղարվեստական ղեկավար ԲՈՐԻՍ ԳՐԱՉԵՎՍԿԻՆ: «Իրավունքի» հետ բացառիկ զրույցում նա ասաց, որ ժամանել է Երեւան` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաեւ ցուցադրելու իր նոր` «Նոտաների արանքում կամ Տանտրայական սիմֆոնիա» ֆիլմը: «Բավական երկար եմ սպասել ֆիլմի, այսպես ասած, լույս աշխարհ գալուն` մոտ տասը տարի: Երկար եմ տառապել տարիքային սիրո մասին պատմող ֆիլմի սցենարի վրա: Պահ եկավ, երբ իմ հորինած սցենարից շատ գոհ էի, սակայն ուրախությունս երկար չտեւեց. մի անգլիական ֆիլմ նայեցի, որտեղ ճիշտ նույնությամբ էին շարադրված դեպքերի հաջորդականությունը: Այդ ընթացքում կյանքից հեռացավ սցենարի համահեղինակը: Ստիպված եղա շարունակել գրել սցենարը…»,- ասաց Բ. Գրաչեւսկին:
Հարցին, թե ինչո՞ւ որոշեց նկարել ֆիլմ` տարիքային սիրո մասին, զրուցակիցը հետեւյալ կերպ արձագանքեց. «Չգիտեմ… Հանրության համար մի փոքր նյարդայնացնող թեմա է, այդ տարիքային սեր ասվածը: Ես ոչ կողմ եմ, ոչ էլ դեմ այդ սիրուն...»:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ
Հ.Գ. Բացառիկ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք տպագիր «Իրավունք»-ում:
