ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ԱԴՐԲԵՋԱՆԻ` ԵՏՄ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ՉԿԱ»
Արխիվ 12-16ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ԱԴՐԲԵՋԱՆԻ` ԵՏՄ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ՉԿԱ»
Փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին եւ հայերին այնտեղից տարհանելուն, ասաց, որ զանգվածային տարհանման մասին խոսք ու քննարկում չկա:
Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք տեղափոխվել են Հայաստան Մերձավոր Արեւելքից, ապա նրանցով զբաղվում է սփյուռքի նախարարությունը, փորձում են ստեղծել բոլոր պայմանները Հայաստան տեղափոխվածների համար: «Բնակարանի վարձի, բարդ սրտի վիրահատության, ուսման, աշխատանքի խնդիրները ջանում են լուծել»,- մանրամասնեց փոխնախարարը:
Անդրադառնալով Ադրբեջանի` ԵՏՄ-ի անդամ դառնալու մասին լուրերին եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի` «երբեք մի՛ ասեք երբեք» արտահայտությանը, փոխնախարարը դա համարեց ընդունված բառակապակցություն, որն օգտագործում են տարբեր ոլորտներում: «Ադրբեջանի ԵՏՄ-ի գործընթացում մասնակցություն ունենալու մասին խոսք չկա: Վերջերս էլ լուրեր էին տարածվել, իբր Չինաստանը ճանաչել է Արցախի անկախությունը: Հետո՞»,- եզրափակեց պրն Մանասարյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
