Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԳՅՈՒՂԱՑՈՒ ԿԱԹԸ ԷԺԱՆԱՆՈՒՄ Է, ԻՍԿ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ԴԵՌ "ՀՈՐ ԳՆԵՐՆ" ԵՆ

Արխիվ 12-16

ԳՅՈՒՂԱՑՈՒ ԿԱԹԸ ԷԺԱՆԱՆՈՒՄ Է,
ԻՍԿ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ԴԵՌ "ՀՈՐ ԳՆԵՐՆ" ԵՆ


Հանրապետության տարբեր մարզերից համայնքների բնակիչները ահազանգում են, որ կաթնամթերք արտադրող ընկերությունները գյուղացիներից մթերվող կաթի գները էականորեն նվազեցրել են: Թե ի՞նչով է պայմանավորված կաթի մթերման գների նվազումը, եւ ի՞նչ պետք է անի ստեղծված իրավիճակում գյուղացին, փորձեցինք պազել ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար ՌՈԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆԻՑ, ով մասնավորապես ասաց.
Այս տարի կաթի մթերման գների նվազումը կախված է երկու հիմնական պատճառներից: Առաջինը` սեզոնայնության խնդիրն է: Այս ժամանակահատվածում կաթի արտադրության ծավալները, շուկայում առաջարկն ավելանում են, հետեւաբար գինը նաեւ որոշակի անկում է ապրում, եւ դա եղել է միշտ: Անցյալ տարի հունիս ամսին 180 դրամով կաթ չի մթերվել: Երկրորդ խնդիրը կապված է ՌԴ-ում կաթի փոշու եւ պանրի գնանկման հետ: Ու քանի որ ՌԴ-ից եւ Ուկրաինայից ներմուծվող կաթի փոշին եւ պանիրը բավական էժան է, այս պայմաններում մեր արտադրողները չեն կարող մրցակցել: Հետեւաբարª կաթի փոշու արտահանում նման գներով կազմակերպելն անիմաստ է դառնում:
- Պարոն Մակարյան, շրջանառվում են խոսակցություններ այն մասին, որ Հայաստան է ներմուծվել անհամեմատ էժան կաթի փոշի, եւ դա է պատճառը, որ գյուղացիների կաթը կամ չի մթերվում կամ մթերվում է չնչին գումարներով: Որքանո՞վ է վերոնշյալ լուրը համապատասխանում իրականությանը:
- Հավաստիացնում եմ Ձեզ, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ներկրվել է նույնքան կաթի փոշի, որքան որ այս տարի, էական տարբերություն չկա, ընդամենը մի քանի տոննա ավել է ներմուծվել: Այստեղ խնդիրն այլ է, անցած տարի եղել է կաթի փոշու արտահանում, այսինքն մեր վերամշակողները գյուղացիներից կաթը մթերել են, դարձրել չոր կաթ եւ արտահանել են: Հիմա, ինչպես նշեցի, ձեռնտու չէ արտահանումը, քանի որ Բելառուսի, Ուկրաինայի կաթի փոշի արտադրողները գներն իջեցրել են: Սա է ընդամենը խնդիրը:
- Այս պահի դրությամբ ինչքանո՞վ է կաթը մթերվում գյուղացիներից:
- Նախարարի մոտ այս տարի երկու անգամ` մարտի 27-ին եւ մայիսի 13-ին հրավիրվել է խորհդակցություն, որպեսզի ապրիլ-մայիս ամիսներին գնանկում թույլ չտրվի, բայց հունիսից սկսած պարզ է, որ վերամշակողները չեն կարող առաջվա գներով կաթ մթերել: Հիմա մենք վերամշակողների, կաթ արտադրողների հետ բանակցում ենք ինքնարժեքի շուրջ: Երբ պարզ լինի կաթի մթերման միջին ինքնարժեքը, որի դեպքում որոշակի շահույթ կստանա ե՛ւ գյուղացին, ե՛ւ վերամշակողը, խելամիտ գին կընտրվի, որպեսզի հունիսի 1-ից մթերումները շարունակվեն: Հիմա տարբեր տարածաշրջաններում տարբեր գներ են:

ՏՄՊՊՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼՆ ԻՐԱՎԱՍՈՒ ՉԷ՞ ԿԱԹԻ ԳՆԵՐԻՑ
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ


Եթե ոչ կաթ արտադրողինª գյուղացուն, ապա կաթ սպառողին հաստատ պետք է ուրախացներ կաթի գների նման անկումը: Բայց չէ, կաթն էժանանում է, իսկ կաթնամթերքի գները վաճառակետերում նույնն է, ինչ հաստատվել էր դեռ ձմռանը: Մինչդեռ ձմռանը, երբ կաթնամթերքն օր օրի թանկանում էր, Գյուղնախարարությունից համոզում էին, թե պատճառը սեզոնային գործոնն է. ձմռանը կաթ քիչ է, ուրեմն պետք է թանկանա: Բայց ահա եկել է ամառային սեզոնը, կաթը շատ է, գներն ընկնում են: Բայց, "չգիտես" ինչու, ձմեռային տրամաբանությունն այս անգամ չի գործում:
Այն, որ այս հանգամանքը միանշանակ վկայում է գերշահույթների մասին, կասկած չունենք: Բայց փորձեցինք նաեւ այս "հանելուկի" պատասխանը ստանալ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից: Լրատվական ծառայության մամուլի պատասխանատու Գայանե Սահակյանը, պարզվեց, որ երկրում չէ եւ գալուց հետո միայն կարող է պատասխանել մեր հարցին: Բայց հուսալով, որ այս խնդրահարույց հարցի պատասխանը հանձնաժողովի անդամներն էլ կիմանան, դիմեցինք ՏՄՊՊՀ նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյանին: Բայց վերջինս, որ մինչ հարցը լսելը բավական բարեհամբույր էր, հարցը լսելուն պես ասաց. "Դուք զանգել եք ՏՄՊՊՀ նախագահի տեղակալի անձնական համարին եւ կաթնամթերքի շուկայում տիրող իրավիճակից հարցե՞ր եք տալիս: Դրա համար կա մամուլի բաժին, համապատասխան մասնագետներ, ովքեր զբաղվում են այդ հարցերով: Ես իրավասու չեմ նման հայտարարություններ անելու, խնդրում եմ` ինձ այլեւս չանհանգստացնեք": Դե, եթե ՏՄՊՊՀ նախագահի տեղակալին "կաթնամթերքի շուկայում տիրող իրավիճակից" հարց տալն անթույլատրելի է, ուրեմն դժվար չէ պատկերացնել, թե ինչու են նույն շուկայում թալանչիական գները պահպանվում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ