Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԵՐԳՉՈՒՀՈՒ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑԻՆ ԹՈՔՄԱՋՅԱՆԻՑ

Արխիվ 12-16

ԵՐԳՉՈՒՀՈՒ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑԻՆ ԹՈՔՄԱՋՅԱՆԻՑ


ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆՆ աշխատում է ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի քանդակի վրա:  «Իրավունքի» հետ զրույցում Լ. Թոքմաջյանը խոսելով իր ծրագրերի մասին, ասաց, որ մեծ գործ է նախաձեռնել. «Հիմա աշխատում եմ Մոնթե Մելքոնյանի քանդակի վրա, իր 60-ամյակին ուզում ենք տեղադրել Աջափնյակի այգիներից մեկում: Ինձ համար Ավոն ոչ միայն ղարաբաղյան զինվոր է, այլեւ լեգենդ, ուզում եմ Ավոյի կերպարում խտացնել մեր ժամանակի իսկական հայրենասերներին, որոնք իրենց կյանքը տալիս են հայրենիքն, դրա սիմվոլը հենց Ավոն է»:

«Իրավունքի» հետաքրքրությանը, թե ինչպես ավարտվեց Ֆլորա Մարտիրոսյանի քանդակի շուրջ աղմուկը, Լ. Թոքմաջյանը պատասխանեց. «Ամեն ինչ նորմալ էր, ուղղակի ամուսնուն տրամադրել էին իմ դեմ: Այսօր բոլորը գնում-տեսնում են քանդակն ու գալիս, ինձ ասում` շատ լավն է: Չգիտեմ, չարամտություն ասեմ, թե ինչ, գուցե ուզում էին, որ լուսանկար լիներ, ինձ համար խառնվածքն է կարեւոր, ոչ թե լուսանկարչական պատկերը: Ես մի տարի շարունակ լուսանկարում ու ուղարկում էի ամուսնուն, միասին քննարկում էինք, որ ես պիտի ստանամ իր ներքին հոգեվիճակն ու պահպանեմ: Այդպես էլ եղավ` պահպանեցի, իր հարազատները մի տարի հետո եկան ու ներողություն խնդրեցին»,- եզրափակեց բանախոսը:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ