Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԽԱՌԱՏՅԱՆԸ «ԿԿԱԶՄԱԿԵՐՊԻ» ՆԱՐԵԿԱՑՈՒ ՈՒ ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Արխիվ 12-16

ԽԱՌԱՏՅԱՆԸ «ԿԿԱԶՄԱԿԵՐՊԻ» ՆԱՐԵԿԱՑՈՒ ՈՒ ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում  ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո  տեղի կունենա «Զույգ արեգակներ» բալետային ներկայացման պրեմիերան: Նոր բալետային ներկայացման նպատակն է ամբողջության մեջ մատուցել այն համամարդկային արժեքները , որոնցով հայ ազգն իր մասնակցությունն է ունեցել համաշխարհային արվեստի հարստացման գործում: Գրիգոր Նարեկացու վերերկրյա խոսքը, Թորոս Ռոսլինի մանրանկարչության կոմպոզիցիան ,Արշիլ Գորկու ինքնատիպ մտածողությունը կթելադրեն ժամանակակից  խորեոգրաֆիկ լեզուն, որոնք ներկայացման մեջ կուղեկցվեն Նարեկացու, Մաշտոցի, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի , Ա. Տերտերյանի եւ Ա. Արիյաի երաժշտության ուղեկցությամբ: Ներկայացման սցենարի եւ բեմադրության հեղինակ  ՀՀ ժողովրդական արտիստ ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆԻ խոսքով` Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» թեմայով բալետային ներկայացման դժվարին եւ «խելառ» միտքն առաջացել է տարիներ առաջ.«Տարիներ շարունակ աշխատեցի եւ հասկացա որ իմ ցանկությունը շատ քիչ է`պետք են գիտելիքներ: Նարեկացին ինձ ստիպեց, որ մտնեմ շատ գաղտնիքների մեջ, կարդամ եւ այսպես շարունակ 20 տարուց ավելի: Բալետի համար գրել եմ 3 սցենար, առաջին անգամ բալետը գրեթե ավարտված էր, այնուհետեւ 2006 թվականին Վաշինգտոնում գրեցի բալետի երկրորդ լիբրետոն, իսկ վերջինը`2013 թ.-ին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռ. Խառատյանը: Ըստ նրա`ներկայացման մեջ չկա երեկ եւ այսօր, քանի որ այստեղ հանդիպում են Նարեկացին եւ Արշիլ Գորկին, ինչը հնարավոր է ոչ թե ֆիզիկական, այլ հոգեւոր աշխարհում.«Նրանք երկուսով հանդիպում են, որովհետեւ նրանք հայաշինության մեջ ամրացրել են հայկական ոգին: Նրանցով է, որ մենք այսօր կարողանում ենք ներկայանալ աշխարհին»,-շեշտեց բալետմասերը եւ ավելացրեց, որ ներկայացման մեջ ընդլայնելով բալետային հնարավորությունները օգտագործվել են ե′ւ դասական ե′ւ  հիփ-փոփ պարեր:

«Զույգ արեգակներ» բալետային ներկայացումն իրականացվում է «Բալետ2021» հիմնադրամի, ինչպես նաեւ «Հրայր եւ Աննա Հովնանյաններ» հիմնադրամի աջակցությամբ: Նախագծի իրականացման համար  «Բալետ2021» հիմնադրամը 8-ամյա ժամկետով Ճապոնիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից , Հունաստանից եւ Իսրայելից հրավիրել է 8 արտիստի:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ