ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԿԿԱՆԳՆԻ՞ ՍԷՖԻԼՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ
Արխիվ 12-16ՍԷՖԻԼՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ
Բավականին հետաքրքիր լուրեր են գալիս արմատական ընդդիմադիրների կուլիսներից: Այսպես, պարզվում է, որ "Ժառանգության" առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այժմ իրեն ահավոր մենակ է զգում: Մի կողմից` Հակոբյան Ռուբիկը ու Մարտիրոսյան Արմենը ձգտում են կուսակցությունը ներքաշել "կառուցողական ընդդիմության" դաշտ, մյուս կողմից` Զարուհի Փոստանջյանը եւ երիտասարդական թեւի մի մասը ձգտում են միանալ "Հիմնադիր խորհրդարանին" եւ մասնակցել տարատեսակ սուր ակցիաների: Իսկ երիտասարդ կուսակիցների մեկ ուրիշ խումբ Րաֆֆիի գլխին դարձել է իսկական գլխացավանք, քանզի ակտիվորեն ներքաշված են համասեռամոլության պաշտպանության մեջ, եւ առաջնորդը, ամերիկյան դաստիարակություն ստացած լինելով հանդերձ, վախենում է դրանց պատճառով լրիվ խայտառակ լինել:
Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանին, ապա մեր աղբյուրի վկայությամբ` վերջինս շատ ակտիվ բանակցությունների մեջ է Ժիրայր Սէֆիլյանի հետ, քանզի ուզում է մասնակցել "Հիմնադիր խորհրդարանի" պայքարին, սակայն շատ բարձր կարգավիճակով: Նա ուզում է Սէֆիլյանին գրեթե հավասար կարգավիճակ, սակայն "Հիմնադիր խորհրդարանում" քիչ չեն ամբիցիոզ մարդիկ, ում այդքան էլ դուր չեն գալիս Փոստանջյանի հավակնությունները: Ինչեւէ, այս պահին հավանականությունը 50/50 է, որ մայիսի 30-ի հանրահավաքին Զարուհի Փոստանջյանը հարթակում կանգնած է լինելու Ժիրայր Սէֆիլյանի կողքին:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
