Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ" ԽՈՍՆԱԿՆ ԸՆԴԴԵՄ ԳՐԱՆՏԱԾԻԾՆԵՐԻ

Արխիվ 12-16

"ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ" ԽՈՍՆԱԿՆ ԸՆԴԴԵՄ ԳՐԱՆՏԱԾԻԾՆԵՐԻ

Բացելով "Ժառանգության" մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ ֆեյսբուքյան էջը` մի պահ չհավատացինք մեր աչքերին, քանզի երիտասարդ խոսնակը հավեսով թքում-մրում էր Եվրոպայից գրանտ ստացողներին: Երեւում է, "Ժառանգության" տերերը էապես կրճատել են կանաչ թղթադրամների կենարար հոսքը, ու այդ պատճառով առաջացել է թունդ ատելություն` դեռեւս գրանտ ստացողների նկատմամբ: Ավելին` Դ. Սանասարյանն առաջարկում է եվրոպացիներին` եվրաինտեգրիստների հացին վայիս լինել.
–Թեւերս քշտում եմ ու ընկնեմ ԵՄ-ից գրանտ ստացող եւ եվրաինտեգրացիայի կողմնակից կազմակերպությունների հետեւից... Ազատության հրապարակում երկու միջոցառում կար. մեկը "Ո՛չ էլեկտրաէներգիայի թալանին" կազմակերպչական խումբն էր պատրաստվում բողոքի ակցիային, մյուսը` 5 մետր այն կողմ տոնական միջոցառում էր. Եվրոպայի օրն էր նշվում...
Եթե առաջինին չէին մասնակցում եվրոպական ուղղվածություն ունեցող ՀԿ-ները, անհասկանալի է, բայց ասենք` ոչինչ, եթե ՀՀ-ն Եվրասիական "տնտեսական" միություն բռնակցելու դեմ (բացառությամբ մի քանի կազմակերպությունների) պայքարին էլի չմասնակցեցիք, բա Եվրոպայի օրը նշելուն ինչի՞ չէիք մասնակցում:
Հիմա դուք հնարավորինս ներկայացված պետք է լինեիք ու իրական տոն դարձնեիք... Բացի մի քանիսիցդ, մնացածը պարզապես գրանտ է ստանում ու մսխում, իսկ որի արդյունքում ԵՄ-ում գրվում է` մի քանի տասնյակ միլիոն եվրո ծախսվում է Հայաստանում եվրոպական արժեքներ տարածելուն...
Իսկ վերջնարդյունքում ՀՀ մեծ թվով քաղաքացիների մեջ դեռ մնում է կարծրատիպ, որ Եվրոպական արժեքները նույնասեռականների ու աղանդավորների քարոզչությունն է...
Իսկ ԵՄ-ն պետք է հասկանա, որ պարզապես գրանտ բաժանելով արդյունքն աննկատ է, պետք է հաշվենկատ լինել...

Ա. ԱՐԱՄՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ