"ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ՞ ԿՐՃԱՏԵԼ ՃԱՇԵՐԸ, ԸՆԹՐԻՔՆԵՐԸ, ՖՈՒՐՇԵՏՆԵՐԸ"
Արխիվ 12-16ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց արտակարգ ռեժիմի տնտեսման տարբերակով աշխատելու մասին: Տիգրան Ուրիխանյանը դեմ է պետական ապարատը բեռնաթափելուն` բացի բարձրաստիճան պաշտոնյաներին աշխատանքից ազատելուն: "Հնարավոր չէ՞ր նախորդ տարի եւ հետագա տարիներին եւս ֆուրշետները, ընթրիքները, ճաշերը կրճատել եւ աշխատել արտակարգ տնտեսման ռեժիմով",- հետաքրքրվեց պատգամավորը:
Դավիթ Հարությունյանը ճիշտ չի համարում արարողակարգային միջոցառումների հաշվին տնտեսում իրականացնելը, քանի որ դա հակառակ արդյունքն է տալիս: Ինչ վերաբերում է ընդհանրապես տնտեսումեր անելուն, նախորդ տարի կառավարությունը նոր մեքենաներ ձեռք չի բերել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
