ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԸ ԿՊԱՀՊԱՆՎԻ
Արխիվ 12-16Վերջին օրերի տեւական անձրեւները, մարզերում հաճախ տեղացող կարկուտները առաջիկա մի քանի օրերին դեռ կշարունակվեն: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության օդերեւութաբանական կենտրոնի պետի տեղակալ ԳԱԳԻԿ ՍՈՒՐԵՆՅԱՆԸ.
-Առաջիկա երեք-չորս օրերին անձրեւներ կտեղան, իսկ առանձին մարզերում կարկտահարման վտանգը կպահպանվի:
- Իսկ ինչո՞վ է պայմանավորված կարկտահարման վտանգը:
- Ներզանգվածային երեւույթների ակտիվացմամբ: Դրանք տեղական զարգացումներ են, զարգանում են հանրապետության տարածքում: Սա մայիս ամսվա առանձնահատկություն է: Այսինքնª մթնոլորտը մայիսին եւ հունիսի սկզբներին գտնվում է խիստ անկայուն վիճակում, որն ապահովում է վերընթաց հոսանքներ:
- Ունե՞ք վիճակագրություն` նախորդ եւ այս տարիներին տեղացող կարկուտների հաճախականության հետ կապված:
- Այս տարի համեմատաբար ավելի քիչ են կարկուտներ տեղացել:
- Ըստ Ձեզ` հակակարկտային կայանները որքա՞նով են արդյունավետ աշխատում:
- Որտեղ որ կա, արդյունավետ աշխատում է:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
